Օգոստոսի 17-ից 20-ը բելառուսական բանակը զորավարժություններ կանցկացնի Լիտվայի հետ սահմանի մոտ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Բելառուսի Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, հրթիռային զորքերի և հրետանու վարժանքները կանցկացվեն ԲելԱԷԿ-ի մերձակայքում և Գրոդնոյի շրջանի ուսումնամարզական վարժարաններում:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ հանրապետության արևմտյան սահմաններում մեծանում է այլ պետությունների ռազմական հզորությունը: «Տանկերն ու ինքնաթիռները մեր սահմաններից 15 րոպեի թռիչքի ճանապարհին են», – նախազգուշացրել է Բելառուսի առաջնորդը՝ ելույթ ունենալով իր կողմնակիցների առաջ:






































