Sunday, 12 05 2024
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը

Պարետատունը քննարկում է ՀՀ ժամանող անձանց թեստավորումն օդանավակայանի տարածքում կազմակերպելու հարցը

Հայաստանում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետատունն աշխատանքներ է իրականացնում Հայաստան ժամանող անձանցից կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառումը հենց օդանավակայանի տարածքում իրականացնելու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ:

Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, անդրադառնալով արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումների այն մեղմացմանը, որով վերացվել է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը:

Նախատեսվել է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա նա 14 օրով ինքնամեկուսացվում է, սակայն 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել թեստավորում և պատասխանի բացասական լինելու դեպքում ինքնամեկուսացման ռեժիմը հանվում է:

«Հիմա քննարկում ենք, որպեսզի հնարավորություն ստեղծվի ժամանողներից թեստավորման համար նմուշառումը հենց օդանավակայանի տարածքում իրականացնել: Այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ասաց Հունանյանը:

Վահան Հունանյանը նշեց, որ, եթե օդանավակայանում նմուշառում չի իրականացվում, Հայաստան ժամանած անձը միանգամից գնում է ինքնամեկուսացման վայր և այնտեղից իրավունք չունի դուրս գալ, նույնիսկ՝ թեստավորում անցնելու նպատակով:

«Եթե ցանկանում է թեստավորման արդյունքում դուրս գալ ինքնամեկուսացումից, պետք է լաբորատորիայից նմուշառման համար անձնակազմին հրավիրի իր ինքնամեկուսացման վայր: Տվյալ անձն իրավունք չունի դուրս գալ ինքնամեկուսացման վայրից, մինչև թեստի բացասական պատասխան ունենալը: Երբ արդյունքներն արդեն բացասական են լինում, այդ պահից սկսած Հայաստան ժամանած անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից»,- նշեց փոխվարչապետի մամուլի խոսնակը:

Մեղմացումն ունի հետադարձ ուժ և տարածվում է օգոստոսի 12-ին նախորդող 14 օրերի ընթացքում Հայաստան ժամանածների վրա:

«Որոշումը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ օգոստոսի 12-ին նախորդող 14 օրվա ընթացքում ժամանած և ինքնամեկուսացված անձինք ևս կարող են օգտվել այս հնարավորությունից: Օրինակ՝ օգոստոսի 5-ին ժամանած անձինք կարող են իրենց ինքնամեկուսացման վայր հրավիրել լաբորատորիայի աշխատակիցներին, թեստ հանձնել և բացասական պատասխանի դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից»,- ասաց Հունանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում