Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ինչպես են ձերբակալել «օրենքով գող» Ալոյին

Քրեական ենթամշակույթի դեմ իրականացվող ակտիվ պայքարի շրջանակներում, ինչպես և հասարակության մեջ այդպիսի դրսևորումները արմատախիլ անելու նպատակով Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, ինչպես և տարբեր անձանց կողմից այդպիսի խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ:

Ըստ տեղեկությունների` մի տղամարդ քրեակատարողական հիմնարկում գտնվող անձից իր պարտքը ստանալու նպատակով մայիսին դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի, այսպես կոչված՝ «օրենքով գող»-ի: Վերջինս հրահանգել է իր կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին, տվյալ քրեակատարողական հիմնարկի, այսպես կոչված «զոն նայողի» հետ միասին լուծել այդ հարցը: Վերջինս էլ, օգտվելով տվյալ ՔԿՀ-ում իր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակից, ձեռնամուխ է եղել «օրենքով գողի՚» հրահանգի կատարմանը, ներգրավելով իր կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցներին և այդ նպատակով ձեռնարկելով գործուն միջոցներ:

Դեպքի առթիվ ՔՈ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե: Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի ծառայողների հետ համագործակցությամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք տվյալներ: Կատարվել են խուզարկություններ, առգրավվել են քրեական գործի համար նշանակություն ունեցող առարկաներ։ Այսպես կոչված «օրենքով գողն» ու նրա ղեկավարած խմբավորման մասնակիցը ձերբակալվել են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում