ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ գալիք նախագահական ընտրությունների հիմնական խնդիրը կապված չի լինելու արտաքին միջամտության հետ, այլ՝ երկրի Դեմոկրատական կուսակցության գործողությունների հետ: Նա այս մասին ասել է մամուլի ասուլիսում, որի հեռարձակումը իրականացվում է Սպիտակ տան կայքում:
Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատները ցանկանում են 3,5 միլիարդ դոլար ուղղել փոստով քվեարկության համար: Միևնույն ժամանակ, նախագահը ընդգծել է, որ սա «ընտրությունների պատմության մեջ ամենամեծ խարդախությունը» կլինի։
«Դուք միշտ խոսում եք Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի մասին, երբ խոսքն ընտրությունների մասին է գնում, բայց ձեր ամենամեծ խնդիրը դեմոկրատների հետ է լինելու», – ասել է Թրամփը:
ԱՄՆ 59-րդ նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին: