Բելառուսի իրավապահ մարմինների ավելի քան հարյուր աշխատակիցներ են տուժել չարտոնված ակցիաների ընթացքում, որոնք տեղի են ունեցել օգոստոսի 9-ից մինչեւ 13-ն ընկած ժամանակամիջոցում: Օգոստոսի 13-ին այդ մասին հայտնել են հանրապետության ներքին գործերի նախարարությունում:
«Ընդամենն օգոստոսի 9 – 13-ը քաղաքացիների հակաիրավական գործողությունների հետեւանքով տուժել է 103 իրավապահ, որոնցից 28-ը հոսպիտալացված Է»,- տեղեկացրել են ներքգործնախարարությունում: Ինչպես նշված է, հանրապետությունում անկարգությունները կորցրել են զանգվածայնությունը, բայց ագրեսիայի մակարդակն իրապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ մնում է բարձր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: