ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին կոչ է արել պաշտպանելու Իրանի նկատմամբ զենքի բռնարգրելքի երկարաձգման բանաձևի նախագիծը, որը ներկայացրել է Վաշինգտոնը: Համապատասխան հայտարարությունն օգոստսի 11-ին հրապարակվել է Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչության կայքում:
Մշտական ներկայացուցիչը հավաստել է, որ փաստաթղթի նախագիծը ներկայացվել է օգոստոսի 13-ին. «Այսօր Միացյալ Նահանգները ներկայացրել է Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ Իրանին սովորական սպառազինությունների վաճառքի և նրանից դրանց գնման գոյություն ունեցող բռնրագելքի երկարաձգման մասին»: Ավելի վաղ ՄԱԿ-ի աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ նախագծի շուրջը քվեարակության օրը կորոշի Անվտանգության խորհրդի նախագահը: Իրան զենքի ներկրման սահմանափակումների ժամկետը, միջուկային գործարքի համաձայն, լրանում է 2020 թվականի հոկտեմբերի 18-ին: ԱՄՆ-ի ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ հետամուտ կլինեն բռնարգելքի երկարաձգմանը՝ չնայած իրենց դուրս գալուն իրանական գործարքից: Քրաֆթն ամերիկյան փաստաթղթի շուրջը քվեարկությունը համարել է «ընտրություն խաղաղության և ահաբեկչության միջև», հաղորդել է ՏԱՍՍ-ը: