Բելառուսցի ձեռնարկատեր Միկիտա Միկադոն հայտարարել է, որ պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել բելառուսական այն ուժայիններին, որոնք որոշել են ազատվել աշխատանքից: Այս մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում:
«Եթե ուզում եք լինել բարու կողմը, բայց ֆինանսները թույլ չեն տալիս, գրեք` ես կօգնեմ», – դիմել է Միկադոն Բելառուսի ուժային կառույցների աշխատակիցներին:
Նա նաև կոչ է արել մյուս գործարարներին՝ միանալ իր նախաձեռնությանը։
Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին՝ ընտրությունների արդյունքների հետ անհամաձայնության պատճառով, ըստ որոնց՝ հաղթանակ է տարել Ալեքսանդր Լուկաշենկոն: