Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Վալերի Ցեպկալոն ստեղծել է Միացյալ ժողովի կոմիտե և նախատեսում է երկրում տիրող քաղաքական ճգնաժամի հաղթահարման համար նոր նախաձեռնություններով հանդես գալ: Այս մասին խոսել է Վալերի Ցեպկալոյի կինը՝ Տիխանովսկայայի շտաբի ներկայացուցիչը:
«Երեկ, օրինակ, ամուսինս ստեղծել է Միացյալ ժողովի կոմիտե, մի քանի նախաձեռնություններ էլ են սկսվում», – ասել է նա «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում:
Ըստ նրա, ընդդիմությունն ակտիվորեն աշխատում է միջազգային հանրության հետ՝ կոչ անելով օգնել «նոր ժողովրդավարական բաց ընտրություններ» անցկացնելուն:
Ավելի վաղ, չգրանցված թեկնածու Վալերի Ցեպկալոյի կինը և Սվետլանա Տիխանովսկայայի իր գործընկերը՝ Վերոնիկա Ցեպկալոն լքել էր Բելառուսը: