TikTok-ը եզակի տվյալներ է հավաքում միլիոնավոր բջջային սարքերից, որոնք թույլ են տալիս հավելվածին համացանցում հետևել օգտատերերին: Ընդ որում ծառայությունը շրջանցել է Android օպերացիոն համակարգում գաղտնիության պաշտպանության միջոցները Google-ից, գրում է Wall Street Journal- ը:
Պարբերականը, վկայակոչելով բջջային հեռախոսներիի անվտանգության փորձագետներին, հաղորդում է, որ տվյալ մարտավարությունը, որը թաքնված էր գաղտնագրման լրացուցիչ մակարդակի օգնությամբ, հավանաբար խախտել է Google- ի քաղաքականությունը:
Միևնույն ժամանակ, TikTok- ի օգտատերերը ծառայությունից ծանուցում չեն ստացել նման մարտավարության օգտագործման վերաբերյալ, նշում է թերթը:
Ըստ պարբերականի, ծառայությունը դադարեցրել է այն օգտագործել դեռ անցյալ տարվա նոյեմբերին: