Սլովակիան որոշել է վտարել ռուս դիվանագետներին լրտեսության մեղադրանքով: Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Bloomberg գործակալությանը։
Պատճառները դեռևս չեն նշվում: Աղբյուրների հաղորդմամբ, նրանք հետախուզության աշխատակիցներ են եղել: Հրապարակման համար այս տեղեկատվությունը Սլովակիայում Ռուսաստանի դեսպանատունը չի մեկնաբանել:
ՌԻԱ Նովոստին նշում է, որ, ըստ որոշ տվյալների, խոսքը գնում է երեք դիվանագետների մասին: Չի հաղորդվում, թե կոնկրետ ում են ուզում վտարել Սլովակիայից: Նշվում է, որ որոշումը կայացվել է դեռևս անցած շաբաթ: