ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ս/թ հուլիսի 26-ին 57-ամյա Կոլյա Խ.-ն ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ կնոջը` Ալիսա Ա.-ին պատկանող, Երևանի Մառի փողոցի 13 շենքում գտնվող հասարակական նշանակության տարածքի գործառնական նշանակությունը որպես բնակելի տարածքի փոխելու համար, ս/թ հուլիսի 26-ին Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ, 51-ամյա Հովիկ Ա.-ն իրենից պահանջել և ստացել է 1.500 ԱՄՆ դոլար կաշառք:
Հովիկ Ա.-ն բերման է ենթարկվել, և կատարված հետաքննության ընթացքում բացահայտվել է նրա կողմից իր աշխատասենյակում 1.500 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու փաստը: Նշված գումարից 600 ԱՄՆ դոլարը նա ներկայացրել է: Մնացած 900 ԱՄՆ դոլարը հայտնաբերվել է Հովիկ Ա.-ի աշխատասեղանի դարակում:
Քննությունը շարունակվում է:









































