Monday, 13 05 2024
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել

Կոռուպցիոն սխեմաների մեջ ներքաշված ընկերությունները ինչո՞ւ են շարունակում Ֆիրդուսի տարածքի կառուցապատումը․ նախաձեռնող խումբը դժգոհ է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ նախօրեին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը, որը գտնվում է դեռևս մշակման փուլում:

Զեկուցվել է, որ կառուցապատման ընդհանուր տարածքը կազմում է 58 հազար քմ, իրացվել է 49 հազար քմ, 9 հազար քմ տարածքը գտնվում է իրացման փուլում: Արդեն իսկ փոխհատուցվել է 378 ընտանիքի, ընթացքի մեջ է 50 ընտանիքի փոխհատուցման գործընթացը:

Նշվել է, որ թաղամասի կառուցապատման նախագծերի վրա աշխատում է 7 ճարտարապետական խումբ՝ 60 ճարտարապետներով: Փոխհատուցման ծավալը կազմում է 60 մլն դոլար, իսկ ընդհանուր թաղամասի կառուցապատման ներդրումային արժեքը գնահատվում է 300 մլն դոլար: Ակնկալվում է, որ շինարարական աշխատանքների ընթացքում ստեղծվելու է 8-10 հազար նոր աշխատատեղ:

Պատասխանատուները վստահեցրել են, որ մեծ ուշադրություն է դարձվելու հուշարձան շենքերի պահպանությանը: Թաղամասում կառուցվելու են նաև ստորգետնյա ավտոկայանատեղիներ:

Այնուհետև ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում կառուցապատման հետ կապված ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է հուշարձան շենքերի պահպանության ուղղությամբ հետևողական աշխատանքների կարևորությունը և շեշտել նախապես մշակված չափորոշիչները մինչ նախագծի ավարտը պահպանելու անհրաժեշտությունը:

Ի դեպ նշենք, որ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն քաղաքային միջավայրի վերակենդանացման հայեցակարգային այլընտրանքային առաջարկների միջազգային մրցույթ էր հայտարարել, որի վերջնաժամկետը սեպտեմբերի 10-ն է։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ֆիրդուսի պաշտպանության նախաձեռնող խմբի անդամ, Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ Լիլիթ Գիժլարյանը նախ խոսեց մրցույթի մասին և նշեց, որ նախաձեռնության անդամները հիմա ակտիվ կերպով զբաղվում են կազմակերպչական հարցերով: «Չնայած մի ամիս դեռ չկա՝ հայտարարել ենք մրցույթի մասին, մրցույթի http://alt33.info/ կայքն արդեն ունի 4000-ից ավելի այցելու, մրցութային փաթեթը ներբեռնել են 86 երկրից մասնագետներ՝ Միացյալ Նահանգներից, Իսպանիայից, Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Չինաստանից, իհարկե Հայաստանից և այլն: Մրցույթի թեմայով հոդվածներ ու հարցազրույցներ են գրել տասնյակից ավելի ճարտարապետական միջազգային կայքեր, ինչպես՝ ArchDaily, Architect’s journal, World architecture, Architectural Record և այլն:

Հուսով ենք՝ հետաքրքիր լուծումներով, ստեղծագործ, տարածքին համահունչ նախագծեր կստանանք մինչև վերջնաժամկետը: Ունենք Հայաստանից և արտասահմանից հրավիրված փորձառու ժյուրի, որն էլ կընտրի լավագույն նախագծերը: Մրցույթի մասին նաև նամակով տեղեկացրել ենք վարչապետին և Երևանի քաղաքապետին: Լավագույն առաջարկներն անպայման կուղարկենք նրանց»,- տեղեկացրեց Լիլիթ Գիժլարյանը։

Գալով վարչապետի մոտ Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագծի քննարկմանը, Ֆիրդուսի պաշտպանության նախաձեռնող խումբն ունի հետևյալ դիրքորոշումը․ «Քննարկման ժամանակ անդրադարձել չի եղել մի շարք հարցերի, որոնք բազմիցս բարձրաձայնել են թե՛ մտահոգ քաղաքացիները և թե՛ Ֆիրդուսի բնակիչները:

Հանրությանը փաստացի ապացույց չի ներկայացվել՝ ինչպե՞ս են հաշվարկել 300 մլն ներդրումային արժեքը, ե՞րբ, ի՞նչ մեխանիզմներով է ընտրվել 60 հոգանոց ճարտարապետների խումբը, որո՞նք են հուշարձան շենքերը, որ անհրաժեշտ է պահպանել, և, ի վերջո, անցյալում կոռուպցիոն սխեմաների մեջ ներքաշված ընկերությունները ինչո՞ւ են շարունակում տարածքի կառուցապատումը»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ Ֆիրդուսի պաշտպանության նախաձեռնող խումբը, այնուամենայնիվ, մրցույթի հաղթող նախագծերը կուղարկի վարչապետի գրասենյակ և քաղաքապետարան՝ այն հույսով, որ Նարեկ Սարգսյանի կողմից առաջարկված երկնաքերային նախագիծը իրականություն չի դառնա՝ խաթարելով քաղաքի կենտրոնի պատմական, մշակութային, ճարտարապետական ներդաշնակությունը:

Ֆիրդուսի պաշտպանության համար պայքարող խմբի անդամների համար պարզ չէ, թե ինչ նախագիծ է քննարկվում վարչապետի մոտ։ «Խնդիրն այն է, որ որևէ նախագծի հղում չկա` ի՞նչ նախագիծ են քննարկել։ Գուցե ես չե՞մ նկատել։

Այսինքն՝ ենթադրում ենք, որ քննարկված նախագիծը վերջերս Վարագ Սիսեռյանի ֆեյսբուքյան էջում շրջանառվող անիմացիան էր և նախկինում շրջանառված, Նարեկ Սարգսյանի կողմից նախագծված լվացքի մեքենա հատվածը` կլոր շենքերը սալիկապատված հրապարակով, եթե դա է, այո, չի գոհացնում իհարկե, որովհետև անհասկանալի նախագծեր են, անհասկանալի մարդկանց կողմից նախագծված ու իրացվող»,- նշեցին նախաձեռնող խմբի անդամները։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում