Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Չպետք է այնպես լինի, որ մարդիկ գան Արցախ ու հայտնվեն մի իրավիճակում, որտեղ կենցաղային պայմանները բարդ են. Բաբայան

Արցախը Լիբանանի ու լիբանանահայության կողքին է դժվարին իրավիճակում։ Երեկ #Արցախի_ժողովրդից_Լիբանանին անվանումով հատուկ չվերթով հումանիտար օգնություն տանող ինքնաթիռը վայրէջք կատարեց Բեյրութում։ Աջակցությունը պարենամթերքի տեսքով էր, նախաձեռնության հեղինակը՝ Արցախի կառավարությունը: Այս ծանր փորձությունը հաղթահարելու ճանապարհին Արցախը Լիբանանի հետ է՝ նշում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նախագահը օրեր առաջ հայտարարել է, որ պատրաստ են լիբանանահայ 100-150 ընտանիք ընդունելու Արցախում։ Այսօր Արցախն այդ հնարավորությունն ունի՝ հայտարարել է նախագահը։ Հարությունյանը նաև նշել է, որ լիբանանահայությանն օգնելու ու աջակցություն ցուցաբերելու նպատակով խորհրդակցությունները, քննարկումները շարունակվում են։

Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ այս փուլում շատ կարևոր է ինչ-որ ձևով մարդասիրական օգնությունը տեղ հասցնել։ «Շատ կարևոր է, որ մեր պարկեշտ ներդրումն ունենանք այդ գործընթացում։ Մեր հայրենակիցները իրոք շատ են տուժել։ Լիբանանը հայտնվել է շատ ծանր իրավիճակում։ Հետևաբար այս պահին շեշտը դրվում է նրանց մարդասիրական օգնություն ցուցաբերելու վրա։ Դա նաև բարոյական օգնություն է, քանի որ մեր հայրենակիցները քաջալերվում են, գոտեպնդվում։ Իրենք չեն զգում իրենց լքված, ընդհակառակը՝ զգում են, որ ամբողջ հայությունը, Հայաստանը, Արցախը իրենց կողքին են, իրենց հոգսերը պահում են ուշադրության կենտրոնում»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Խոսելով հայրենադարձության մասին՝ Բաբայանը նշեց, որ Արցախի համար այն շատ կարևոր է և առաջին հերթին լուծելու է ժողովրդագրական խնդիրները։ «Երկրորդ հերթին մեր հայրենադարձները իրենց ուրույն ներդրումը կունենան Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։ Լիբանանահայությունը, սիրիահայությունը, ովքեր քիչ թվով, բայց արդեն իսկ եկել են Արցախ, իրավիճակ են փոխել։ Գյուղատնտեսական տարբեր կուլտուրաներ են աճեցվում, որոնք Արցախում նախկինում չեն եղել։ Նոր որակ են հաղորդել։ Սա շատ լավ է։ Հայրենադարձությունը թույլ կտա զարգացնել երկիրը տարբեր ոլորտներում, ինչու չէ՝ նաև արաբագիտությունը կարող է զարգանալ։ Ոչ միայն տնտեսական ոլորտը, այլև գիտական, կրթական, մշակութային ոլորտները մենք հնարավորություն կունենանք զարգացնելու։ Մենք պետք է լավ պատրաստվենք»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ հայրենադարձության ծրագրերը պահանջում են ժամանակ, ներդրում, մանրակրկիտ ուսումնասիրություն։ Չպետք է այնպես լինի, որ մարդիկ գան Արցախ ու հայտնվեն մի իրավիճակում, որտեղ կենցաղային պայմանները բարդ են, դժվար են՝ ասում է Բաբայանը. «Նման բան չպետք է թույլ տանք։ Սա այն գործընթացն է, որը մենք պետք է իրականացնենք շատ համառորեն, ճիշտ ձևով։ Հանկարծ չստացվի այնպես, որ մարդիկ գան ու տեսնեն, որ այլ իրավիճակ է։ Պետությունը, կառավարությունը կմշակի ծրագրեր։ Բայց պետք է հասկանանք, որ ժամանակ է պահանջում։ Մինչև իրենք գան, տեղավորվեն, աշխատանքի հարց լուծվի, այդ ամեն ինչը պետք է պատրաստ լինի։ Լավ մշակված ծրագիր պետք է լինի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում