Saturday, 27 06 2026
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում

Երրորդ նախագահը կմնա մերժված, Քոչարյանի մրցակիցներն էլ Ծառուկյանն ու Վանեցյանը կլինեն. ի՞նչ սպասել քաղաքական դաշտից աշնանը

Հայաստանի կառավարությունն ազդարարել է, որ արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը լինելու է վերջինը, ինչը նշանակում է, որ աշնանը Հայաստանը կլինի առանց այդ ռեժիմի: Դա էլ իր հերթին նշանակում է, որ մի շարք սահմանափակումների շարքում կչեղարկվեն նաև քաղաքական բնույթի սահմանափակումները՝ կապված, օրինակ, հավաքների ազատության հետ:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ օգոստոս ամիսն առհասարակ քաղաքական պայքարի տեսանկյունից միշտ էլ ակտիվ ժամանակաշրջան չի եղել, եթե կոնկրետ միջոցառումներ չկան: «Օրինակ՝ Բելառուսում նախընտրական շրջան է, դրա համար էլ ակտիվ է, բայց ընդհանրապես օգոստոսը քաղաքականության տեսակետից ակտիվ շրջան չէ։ Հնարավոր են հատուկենտ գործողություններ, օրինակ՝ Ամուլսարի հետ կապված, մանր բողոքի ցույցեր, բայց արտակարգ դրության երկարաձգումը մեծ հաշվով օգուտ չէ ընդդիմությանը, ոչ էլ վնաս է։ Սեպտեմբերի սկիզբն էլ՝ մինչև 10-15-ը, ակտիվություն չկա, իսկ ահա  դրանից հետո քաղաքական կյանքն ակտիվանում է, և եթե ընդդիմությունը գրագետ գործի՝ կարող է որոշակի հաջողություններ գրանցել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը չբացառեց, որ կարող են օրենքի մեջ որոշակի փոփոխություններ մտցնել, և ցույցերի ու հանրահավաքների անցկացումը դժվարանա, բայց դա մեծ նշանակություն չի ունենա. «Աշնանը կարող են որոշակի ակտիվ գործողություններ լինել՝ անկախ ամեն ինչից։ Նայեք՝ հիմա էլ արտակարգ դրություն է, բայց Ամուլսարի տարածքում արտակարգ դրությունը չի գործում, տեղի բնակիչները շատ դեպքերում նույնիսկ առանց դիմակի ակտիվ գործողություններ են իրականացնում։ Այսինքն՝ եթե հասարակությանն ինչ-որ խնդիր հուզում է, ուզում է դրա շուրջ իր ձայնը բարձրացնել, այնքան էլ չի հուզում՝ արտակարգ դրություն կա՞, թե՞ ոչ, ինքն իր միջոցառումը իրականացնում է։ Նույնը կարող ենք ասել ապրիլ-մայիս ամիսներին Գավառի հայտնի դեպքերի մասին, երբ մարդիկ հիվանդանոցի վրա էին հարձակվել, մայիսին Կապանում տեղի ունեցած զգալի բողոքի գործողությունների մասին։ Այսինքն՝ եթե մարդկանց անհրաժեշտ է բողոքի գործողություններ իրականացնել, նրանք դա կանեն, անկախ նրանից՝ արտակարգ դրությունը գործո՞ւմ է, թե՞  ոչ»։

Այս պահի դրությամբ օգոստոս ամսվա համար, բացի Ամուլսարից, ըստ Բադալյանի, այլ որևէ լուրջ գործողություն չի նշմարվում. «Իհարկե, կարող է Ամուլսարի հարցը բավականին լուրջ խմորումներ բերել նաև Ջերմուկի տարածքից դուրս, և եթե դա տեղի ունենա, ապա արտակարգ դրությունն այստեղ  ոչ մի նշանակություն չի ունենա»։

Ինչ վերաբերում է աշնանը տեղի ունենալիք հնարավոր զարգացումներին, մեր զրուցակիցն ասաց. «Եթե նկատել եք՝ երրորդ նախագահը սկսել է հասարակության հետ խոսելու միջոցառումները՝ սկզբում ապրիլյան պատերազմ։ Հնարավոր է հաղորդվող տեղեկությունները որոշակի աշխուժություն մտցնեն, ու այստեղ որևէ նշանակություն չի ունենալու՝ արտակարգ դրություն կա՞, թե՞ ոչ»:

Հարցին՝ ո՞ր ուժերն ինչ հնարավորություններ ունեն, Արմեն Բադալյանն ասաց. «Եթե երկրորդ նախագահը ակտիվորեն մտնի քաղաքական գործունեության դաշտ, որովհետև դեռևս պարզ չէ՝ նա կուսակցություն կստեղծի՞, թե՞ ոչ, որոշակի հարցեր ի հայտ գան։ Շատ դեպքերում կախված է, իհարկե, ձևաչափից, բայց եթե նա ակտիվանա, ապա այդ ակտիվացումը ավելի թուլացնելու է ԲՀԿ-ի ու ԱԱԾ նախկին տնօրենի գործունեությունը։ Եվ սա այն պատճառով չէ, որ ով ավելի ընդդիմադիր է, այնքան ավելի շատ շանսեր ունի։ Երկար ժամանակ է՝ քաղաքական դաշտում այսպիսի մի տեսակետ կա՝ ով ավելի ընդդիմադիր է, ժողովուրդը նրան է ձայն տալիս, բայց այդպես չէ։ Հասարակությունը ձայն է տալիս այն թեկնածուին կամ ուժին, որի ներկայացրած տեսլականն իրեն ավելի հոգեհարազատ է։ Խոսքը կոնկրետ կերպարին է վերաբերում։ Կոպիտ ասած՝ անհատի կամ կուսակցության»։

Իսկ այս պահի դրությամբ գաղափարական է, ըստ Արմեն Բադալյանի, միայն ՀՅԴ-ն՝ ծովից ծով Հայաստան քարոզելով, մնացածը անհատներ են՝ ԱԱԾ նախկին տօրեն, ԲՀԿ  ղեկավար, երկրորդ նախագահ. «Եթե գրագետ ակտիվանա երկրորդ նախագահը՝ ԱԱԾ նախկին տնօրենի ու ԲՀԿ առաջնորդի ակտիվացումն էական չի լինի, որովհետև հենց նրանք են լինելու երկրորդ նախագահի հիմնական մրցակիցները։ Դրան գումարած՝ իշխանությունից դժգոհ ընտրազանգվածը, որը կարող է թեքվել երկրորդ նախագահի կողմը։ Բայց եթե նա ակտիվ չլինի՝ քաղաքական իրավիճակը կփոխվի, ԲՀԿ ղեկավարը կարող  է դառնալ գործոն, նա էլ ակտիվ չլինի՝ արդեն «Հայրենիք» կուսակցության նախագահը։ Բայց նա ոչ ԲՀԿ-ի, ոչ էլ երկրորդ նախագահի նման ազդեցիկ չի կարող լինել։ Միաժամանակ կարող եմ ասել, որ ինչքան էլ երրորդ նախագահը զրուցի, ՀՀԿ-ն ակտիվացնի, նա մնում է մերժված, և նա  ու իր ղեկավարած ուժը քաղաքական դաշտում ազդեցիկ դիրք չեն կարող ունենալ»։

Ինչ վերաբերում է այլ նորաստեղծ կուսակցություններին, ապա, ըստ Բադալյանի, նրանք մարդ կուսակցություններ են, իսկ ԼՀԿ-ն վերածվել է ՕԵԿ-ի. «Գուցե հեռուստաալիքներով շատ են երևում, տեսակետներ հնչեցնում, բայց նրանք քաղաքական դաշտի վրա որևէ ազդեցություն ունենալ չեն կարող։ Այսօր ազդեցություն ունեն վարչապետն ու իր քաղաքական ուժը, ԲՀԿ-ն՝ որպես անհատ ու կուսակցություն, երկրորդ նախագահն ու ԱԱԾ նախկին տնօրենը՝ տարբեր աստիճանների»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում