Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Բաքուն փորձում է Բեյրութի «պղտոր ջրում ձուկ որսալ»

Լիբանանի սոցիալ-տնտեսական ծանր իրադրության ֆոնին օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունը որոշ երկրների համար Լիբանանում իրենց ազդեցությունը տարածելու նոր հնարավորություն ստեղծեց։ Աղետից հետո տարբեր երկրներ հայտարարեցին Լիբանանին օգնելու պատրաստակամության մասին։ Այդ երկրիների թվում էր նաև Ադրբեջանը։

Օգոստոսի 5-ին Լիբանանի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքուն ֆինանսական աջակցություն կցուցաբերի  Լիբանանին։ Նույն օրն ավելի ուշ հայտնի դարձավ, որ  Ադրբեջանի վարչապետը Լիբանանին 1 մլն դոլարի ֆինանսական օգնություն ցուցաբերելու մասին հրամանագիր է ստորագրել։ Այս որոշումը, սակայն, ադրբեջանցիների շրջանում ոգևորություն չառաջացրեց, ընդհակառակը։

Հանրային դժգոհության հիմնական ուղերձները կարելի է ամփոփել այս երկու ձևակերպման մեջ․

  • «Լիբանանին օգնելը հավասարազոր է հայերին ու Հայաստանի օգնելուն»,
  • «Սեփական ժողովրդին ե՞րբ եք օգնելու»։

Քննադատություններին ի պատասխան՝ իշխանական քարոզչական ռեսուրսներն էլ Լիբանանին օգնելը բացատրեցին նրանով, որ այդ քայլը նպաստելու է․

  • Ադրբեջանի միջազգային հեղինակության բարձրացմանը,
  • Լիբանանում Ադրբեջանի մասին «հայերի ստեղծած» բացասական պատկերացումների փոփոխմանը,
  • Լիբանանում հայերի դիրքերի թուլացմանը։

Առհասարակ հարկ է նշել, որ վերջին մի քանի ամիսներին՝ կորոնավիրուսի համավարակի տարածմանը զուգահեռ, երևան եկան նաև Ադրբեջանի «հումանիտար նկրտումները»։

Մարտի 6-ին հայտնի դարձավ, որ կորնավիրուսի դեմ պայքարում Ադրբեջանը ԱՀԿ-ին 5 մլն դոլարի օգնություն է հատկացրել։ Հաջորդ օրը՝ հայտարարվեց նաև Իրանին 5 մլն դոլարի օգնություն տրամադրելու մասին։ ԱՀԿ-ին նույնքան ֆինանասական միջոցներ Բաքուն հատկացրեց նաև ապրիլին՝ «Չմիավորման շարժման երկրների աջակցելու նպատակով»։ Հետագայում եղան նաև հայտարարություններ մի քանի այլ երկրների ֆինանսական և նյութական աջակցություն ցուցաբերելու մասին։

Արդեն հուլիսի 8-ին Ալիևը հայտարարեց, որ Բաքուն կորոնավիրուսի դեմ պայքարում աջակացություն է ցուցաբերել 30-ից ավելի երկրի։

Սակայն կորոնավիրուսային «օգնության» դեպքերում հասարակության դժգոհության պատճառը հիմնականում այն էր, որ երկրի սոցիալ-տնտեսական և կորոնավիրուսային խնդիրների ֆոնին Բաքուն միլիոնավոր դոլարների օգնություն էր ցուցաբերում այլ երկրների: Իսկ Լիբանանի պարագայում առաջնահերթ էր այն, որ օգնություն է ցուցաբերվում «հայամետ երկրի» (այսպիսին էր վերաբերմունքը նաև Իրանի դեպքում)։

Ուստի ադրբեջանական քարոզչամեքենան այս անգամ ստիպված եղավ բացատրել իր «հումանիտար առաքելության» իրական նպատակները, և ներկայացնել, թե իրականում ինչի վրա են ծախսվում այդ գումարները։

Անշուշտ, Բաքվի նման ակտիվությունը հետապնդում է այլ նպատակներ և, մասնավորպես, միտված է տվյալ երկրներում ադրբեջանամետ դիրքորոշում ձևավորելուն, անհրաժեշտության դեպքում ադրբեջանպաստ հայտարարություններ և գործողություններ կորզելուն։ Եվ սա հատկապես կարող է կիրառվել Արցախյան հակամարտության հարցում։

Հատկանշական է, որ Ադրբեջանում շտապեցին նաև պահանջել իրենց օգնության փոխհատուցումը։ Օրինակ հունիսին պատգամավոր Նասիմ Մահամալիևը, Եվրոպայի խորհրդին մեղադրելով հայանպաստ գործունեության մեջ, պնդում էր, որ կառույցը  պետք է Ադրբեջանի նկատմամբ «արդարացի դիրքորոշում ցուցաբերի, քանի որ Բաքուն կորոնավիրուսի դեմ պայքարում մի շարք երկրների է օգնել»։

Ժաննա Վարդանյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում