Tuesday, 19 03 2024
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա և Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել

Լիբանանի հայ համայնքում լավատես են․ Բեյրութը չպե՛տք է դատարկվի

Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած ահռելի պայթյունը շատ բարդ իրավիճակի առաջ կանգնեցրեց Սփյուռքի սիրտը և նրա ոչ պաշտոնական մայրաքաղաքը համարվող լիբանանահայ համայնքին։ Աղետից մեծապես տուժեցին նաև քաղաքի հայկական թաղամասերը, մեծ վնասներ կրեցին հայկական ազգային կառույցները, հայկական եկեղեցիները, վնասվեց հայերին պատկանող անշարժ գույքը։ Բայց ամենացավալին ու անդառնալին մարդկային կորուստներին էին, տասից ավել, նաև հարյուրավոր վիրավորները։

Լիբանանի քաղաքական, սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքում առկա ճգնաժամին, թագաժահրին, Լիբանանում խմորվող աշխարհաքաղաքական բարդ ու վտանգավոր գործընթացին գումարվեց Բեյրութին պատուհասած աղետը, որի հետևանքները վերացնելու համար նյութական ահռելի միջոցներ, տևական ժամանակ ու քաղաքական կամք է անհրաժեշտ։ Ահա այս դժվար ու տագնապալի օրերին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լիբանանն այլևս ապահով վայր չէ հայերի համար և ոչ էլ հեռանկար ունեցող պետություն, թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի տարբեր շրջանակներից լիբանանահայերին կոչ արվեց ներգաղթել Հայաստան։ Հրապարակախոս, հասարակական գործիչ Րաֆֆի Դուդաքլյանը «Լիբանան կ’երթայ կործանման ճանապարհով․ վճռական և ազգային որոշումի պահը» գրառման մեջ նշում է․ «Լիբանանի մէկ ոտքը անդունդի մէջ է, եւ բոլորն ալ արդէն կը գիտակցին՝ փրկութիւնը պիտի ըլլայ չափազանց դժուար, գրեթէ անհնար․․Իսկական ղեկավարները անոնք են, որոնք տագնապի եւ ճգնաժամի ընթացքին խիզախ, համարձակ եւ նոյնիսկ անսովոր որոշումներ կը կայացնեն եւ իրենց կեանքի գնով կը պայքարին այդ որոշումներու իրականացման համար»։ «Թողնե՞լ, որ հայութիւնը մաշի Լիբանանի մէջ, կամ հեռանայ դէպի այս ու այն երկիր՝ անկազմակերպ ու ինքնագլուխ, թէ՞ համարձակութիւնը ունենալ ընդունելու Լիբանանի տապալումը եւ համատեղ ջանքերով հայութեան համար ՆԵՐԳԱՂԹ կազմակերպել դէպի Հայաստան»։

Նշենք, որ վերջին տասնամյակներին լիբանանահայ համայնքի թիվը շարունակաբար նվազել է։ Ներկայումս, ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ համայնքը 55.000-ի շրջանակներում է։ Լիբանանի վերջին քաղաքացիական պատերազմի տարիներին (1975-1990) և հետագայում արտագաղթը շարունակվել է։ Մերձավոր Արևելքում սկիզբ առած անկայունությունը, ապագայի նկատմամբ վախերն ու կասկածները և դրան հաջորդած արտագաղթի նոր ալիքը, այդ թվում՝ քրիստոնյաների ու հենց հայերի շրջանում, նոր փուլ մտավ «արաբական գարնան» դեպքերից հետո։ Իսկ վերջին տարիներին, ընդհուպ մինչ օրս, լիբանանահայ տասնյակ ընտանիքներ հաստատվեցին և շարունակում են հաստատվել Հայաստանում։

Լիբանանահայերին ուղղված արտագաղթելու կոչերը որոշակիորեն աշխուժացան նաև 2019 թ․ հոկտեմբերից քաղաքական ու սոցիալ-տնտեսական խորքային ու արմատական բարեփոխումների կոչերով ուղեկցվող քաղաքացիական հուզումների մեկնարկից ի վեր, որոնց իրենց մասնակցությունը բերեց նաև հայ համայնքը։ Իսկ ահա վերջերս ծագումով հայ, լիբանանցի հաղորդավար Նշան Տեր-Հարությունյանի հայտնի հաղորդմանը հաջորդած հակահայկական գործընթացի և թուրքական գործոնի աշխուժացման պատճառով համայնքի շրջանում որոշակի անհանգստություն առաջացավ։ Այդ օրերին նույնպես շատերը Հայաստանում, Սփյուռքում և Լիբանանում խոսում էին արտագաղթելու հրամայականի մասին։

Առկա բոլոր խնդիրներին ավելացած աղետը, որը, թվում էր, լրիվ թևաթափ էր անելու լիբանանահայերին, որոնք Լիբանանի մյուս քաղաքացիների պես դժգոհ են երկրի իշխանությունների՝ տասնամյակների անգործությունից, կոռուպցիայի ծավալներից, սոցիալ-տնտեսական ահագնացող խնդիրներից և այլն։ Լիբանանահայ ներքին կյանքի ուսումնասիրությունը ի հայտ բերեց մի կարևոր իրողություն, որ՝ համայնքի կրոնական և ազգային կառույցները, շատուշատ լիբանանահայ գործիչներ, ազդեցիկ դեմքեր, լավատես են, որ համայնքը երկարատև, բայց հետևողական աշխատանքի և արտաքին աջակցության շնորհիվ կկարողանա վերագտնել իր ուժերը ու շարունակել իր բնականոն կյանքը։

Օգոստոսի 5-ին Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա․ Կաթողիկոսի ուղերձում մասնավորապես նշված է․ «Լիբանանի հայութեան վերականգնումը պէտք է կատարուի համազգային ճիգով՝ մեր հայրենիքին, Սփիւռքի գաղութներուն եւ ընդհանրապէս մեր ժողովուրդի զաւակներուն գործօն մասնակցութեամբ: Տագնապը մեծ է. հետեւաբար, մեր մօտեցումը պէտք է ըլլայ համապատասխան, կազմակերպ ու հետեւողական»:

Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Վերապատվելի Փոլ Հայդոստյանը օգոստոսի 6-ին Բեյրութի «Վանա ձայն» ռադիոյին տված հարցազրույցում նշում է, թե՝ իրավիճակները չէ, որ պիտի որոշեն, թե մենք ինչ անենք։ Նրա խոսքերով՝ դեռևս աղետից առաջ առիթ է ունեցել ասել, որ հուսահատ է Լիբանանում գոյություն ունեցող իրավիճակի հարցում, բայց շատ լավատես ապագայի նկատմամբ։ Վերապատվելին շեշտում է, որ՝ անկախ գոյություն ունեցող իրողություններից «․․․մենք պետք է կենտրոնանանք մեր հնարավորությունների, մեր կոչումի, մեր առաքելության վրա և մեր լավագույնը պետք է անենք․․․»։ Սակայն ամենակարևոր թեզը, որն առաջ է քաշում Լիբանանի ամենաազդեցիկ գործիչներից մեկը, հետևյալն է՝ աղետը սթափվելու առիթ պետք է տա անխտիր բոլոր կողմերին, այդ թվում՝ իշխանություններին, հայ համայնքին և այլն, նոր ելակետից ամեն ինչ սկսելու համար։

ՀՅԴ բյուրոյի օգոստոսի 5-ի հայտարարության մեջ մասնավորապես նշված է․ «Վստահ ենք, որ Հայաստանի եւ Արցախի մեր պետութիւնները գործնապէս օժանդակութիւն պիտի ցուցաբերեն լիբանանահայ համայնքին: Կոչ կ՛ուղղենք հայրենի եւ աշխարհասփիւռ մեր ժողովուրդին` ամուր կանգնելու լիբանանահայութեան կողքին, ճգնաժամի այս պահուն: Սիրելի՛ հայրենակիցներ, պահը լուրջ է: Խիստ անհրաժեշտ է, որ ազգովին, համահայկական ներուժով դիմագրաւենք այս արհաւիրքը եւ անգամ մը եւս ապացուցենք մէկ ու միասնական ազգ ըլլալու մեր հաւատամքը․․․»։

Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, ՀՅԴ Լիբանանի ԿԿ ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին հայկական լրտավամիջոցներից մեկին տված հարցազրույցում մասնավորապես նշում է, թե՝ լիբանանահայ համայնքի շրջանում խուճապային տրամադրություններ չկան։ «․․․մեր որոշումն է, որ այս աւերին ալ պիտի տոկանք, պիտի տոկանք համահայկական ուժգնութեամբ, բռունցքով, Հայաստանէն Արցախ, սփիւռք ու հոն, ուր հայու սիրտը կը բաբախէ»։ Նախօրեին «Վանա ձայն» ռադիոյին տված հարցազրույցում Հ․ Բագրատունին նշում է, որ՝ ճիշտ է, Լիբանանում դժոխային վիճակ է, բայց այն պետք է հաղթահարվի համահայկական ուժերով։ Նրա խոսքերով՝ հայությունը պետք է մնա Բեյրութում, որ կարողանան օգնել նաև Երևանին և Ստեփականակերտին։

ՀՅԴ պատասխանատու Հակոբ Հավաթյանն իր վիդեոուղերձում նշում է․ «Դժվար է պահը, բայց կանգուն է Բուրջ Համուդը, և պատնեշի վրա է լիբանանահայությունը, պատրաստ հավաքական ճիգով ու գիտակցությամբ շրջանցելու նաև այս հավաքական աղետը»։ Հավաթյանի խոսքերով՝ հայության զորակցությունը ոգևորում է իրենց՝ ամուր կառչած մնալու այս համայնքին և նայելու ապագային նոր հույսերով, նոր տեսլականով, քանի որ լիբանանահայությունը պիտի մնա կանգուն, պիտի շարունակի իր նպատակասլաց աշխատանքը հանուն համահայկական երազանքների։ «Երկիր մեդիային» տված հարցազրույցում Հավաթյանը շեշտում է, որ՝ «տեղին չեն և հաճելի չեն խոսակցությունները լիբանանահայության՝ զանգվածային շարժի մասին»։

Ս․Դ․ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության օգոստոսի 5-ի ուղերձում մասնավորապես նշված է․«Դատելով ավերածության աստիճանից, վերականգնման ճանապարհը վստահաբար պետք է լինի երկար և դժվար։ Սակայն մենք հավատում ենք, որ հավաքական ճիգերով և միասնական ջանքներով կկարողանանք հաղթահարել այս դժվար հանգրվանը»։

Լիբանանի ավետարանական համայնքի հրատարակչական գործերի տնօրեն Ռոզեթ Ալեմյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ներկա դժվար իրավիճակում, երբ երկրի իշխանությունների նկատմամբ կա վստահության անկում, և լիաբանանահայությունը գտնվում է ճգնաժամի մեջ, համայնքի հետագա զարգացման համար նոր ռազմավարություն է պետք։ Պետք է մշակել մի բանաձև, այնպես ինչպես քաղաքացիական պատերազմի տարիներին գտնվեց «դրական չեզոքության» բանաձևը։ Տիկինը Ալեմյանը առաջարկում է շեշտը դնել հայ դպրոցի վրա, ուսուցիչ-ծնող-աշակերտ շղթայի միջոցով կրկնապատկել, եռապատկել ջանքերը, նոր մոտեցումներ մշակել՝ ակնկալելով համահայկական շրջանակների աջակցությունը ևս։ Նրա կարծիքով՝ ձախորդ օրերը կգան և կանցնեն, սակայն այդ օրերին է երևալու հայրենասիրությունը, իսկ համայնքի հեռանկարի հետ կապված, տիկին Ալեմյանը վստահ է, որ՝ նոր հորիզոններ են բացվելու։

Այսպիսով, եթե չլինեն կրոնական և քաղաքական ղեկավարության հորդորները՝ Լիբանանում մնալու հարցում, արդյո՞ք Լիբանանում հայերն ավելի համարձակ և միանգամայն հակոտնյա որոշումներ չեն ընդունի և չեն հեռանա։ Արդյո՞ք ապագայի հետ կապված լավատեսություն ունեցող գործիչները հաջողելու են իրենց գործը լիբանանյան ընդհանուր ճգնաժամային խորապատկերի մեջ, և կամ արդյո՞ք այդ որոշումները հետո ժամանակավրեպ կամ վնասակար չեն համարվելու։ Ակնհայտ է, որ Լիբանանում մնալու և իրենց գործը շարունակելու հարցում շատերը կասկած չունեն։ Միևնույն ժամանակ, քիչ չեն նաև անհապաղ հեռանալ ցանկացողները՝ համարելով, որ Լիբանանի ներկա ճգնաժամն անհաղթահարելի է։

Այս պարագայում Հայաստան հայրենադարձվել ցանկացողներին և այլևս Հայաստանում գտնվող լիբանանահայ ընտանիքներին ՀՀ կառավարությունը պետք է օգնի հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով, մինչև վերջ, որպեսզի նրանք չհիասթափվեն Հայրենիքից, ինչպես դա եղավ իրաքահայերի, հետո՝ սիրիահայերի պարագայում՝ այս հարցում ունենալով հստակ ռազմավարություն։ Բնականաբար, առանց համահայկական աջակցության՝ Մոսկվայից մինչև Սիդնեյ, լիբանանահայ համայնքին առնչվող խնդիրները դժվար կլինի հաղթահարել։ Մյուս կողմից, հայկական ներկայությունը Մերձավոր Արևելքում շահեկան է Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և ողջ հայության համար, և միևնույն ժամանակ կարևոր այն մարդկանց համար, ովքեր Բեյրութի և ընդհանրապես Լիբանանի հայկական միջավայրը համարում են անկրկնելի և բացառիկ, և չեն կարող այդ կենսատարածքից դուրս գտնվել։ Հարկ է նշել, որ Մերձավոր Արևելքի հայ համայնքները մեծապես օգնել են Հայաստանի Հանրապետությանը անկախությունից ի վեր՝ ամրապնդելու իր դիրքերը տարածաշրջանում՝ դառնալով կարևոր կամուրջ Հայաստան-արաբական աշխարհ հարաբերությունների զարգացման և սերտացման հարցում։ Այս կարևոր հանձնառությունը Մերձավոր Արևելքի, այդ թվում՝ Լիբանանի, հայ համայնքները վստահ եմ, պատրաստ են շարունակել նաև ապագայում։

Լիբանանում իրավիճակն իսկապես բարդ ու խրթին է։ Եթե խնդիրները միայն սոցիալ-տնտեսական դաշտում լինեին և կամ էլ առնչվեին աղետի հետևանքների վերացմանը․․․ Լիբանանը ներկայումս գտնվում է տարբեր պետությունների և ուժային կենտրոնների (Սաուդյան Արաբիա, Իրան, Թուրքիա, Իսրայել, ԱՄՆ, ԵՄ և այլն) աշխարհաքաղաքական շահերի ու հետաքրքրությունների բախման կետում, ինչը մեծապես խոչընդոտում է Լիբանանի ներքաղաքական կայունության և միասնության վերականգման հնարավորությունները։ Սակայն այս դժվար իրավիճակում լիբանանահայ համայնքի շատուշատ ներկայացուցիչներ Լիբանանի մյուս համայնքները ներկայացնող քաղաքացիների պես պատրաստ են հավատալ Լիբանանին մեկ անգամ ևս կամ ոչ վերջին անգամ, հավատալ նրա հեռանկարին։ Սա մեծ վստահություն է, որը մսխելու իրավունք Լիբանանի ներկա ու ապագա իշխանություններն ուղղակի չունեն։ Իսկ իրականում, սա ավելի շատ նման է խաղադրույքի, քանի որ ոչ մեկը դեռևս չգիտի, թե ինչ սցենարներ կարող են զարգանալ Լիբանանում և նրա շուրջ ծավալվող զարգացումներում՝ թե՛ դրական, թե՛բացասական։

Արաքս Փաշայան

Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, արաբագետ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում