Լեհաստանում, Նախագահ Անջեյ Դուդայի երդման արարողության ժամանակ, «Ձախականներ» կուսակցության մի խումբ պատգամավորներ ակցիա են կազմակերպել՝ ի պաշտպանություն ԼԳԲՏ-ի։
Այդ մասին հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն՝ հղում անելով Onet պորտալին:
Մասնավորապես, պատգամավորները Սեյմի հանդիսավոր արարողությանը եկել էին ծիածանագույն հագուստով:
Ծիածանի դրոշը խորհրդանշում է ԼԳԲՏ համայնքը: Ձախական պատգամավորները սեյմի շարքերում այնպես էին նստել, որ ծիածանի գույների հերթականությունն էին հիշեցնում։
Պատգամավորներից շատերը կրում էին նաև ծիածանի գույներով դիմակներ:
Երդմնակալությունից առաջ «Ձախական» պատգամավորները լուսանկարվել են Սեյմի առջև ծիածանագույն դրոշով։