Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Հոգլանդի ուշագրավ խոստովանությունը. ՄԱԿ-ը կարո՞ղ է փոխարինել Մինսկի խմբի ձևաչափին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Մինսկի խումբը երբևէ չի կարողանալու լուծել ղարաբաղյան հակամարտությունը: «Կարծում եմ, որ այն պետք է դառնա ՄԱԿ-ի խնդիր, և միակ ճանապարհը կլինի, որ Լեռնային Ղարաբաղն անորոշ ժամանակով դրվի ՄԱԿ-ի պրոտեկտորատի տակ։ Եվ հետագայում, տարիներ անց, երբ միգուցե հույզերը նվազեն, երկու կողմերն էլ կարող են առաջ քաշել իրենց ցանկություններն ապագայի համար՝ ՄԱԿ-ի առաջնորդության ներքո։ Սա իմ անձնական տեսակետն է, որին հանգել եմ համանախագահ լինելու ընթացքում»,- ասել է Հոգլանդը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Հոգլանդի դիտարկումների հետ համաձայն չէ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մեհրաբյանն ասաց. «Ընդհանրապես ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ի կողմից խնդրի լուծման ձևաչափից ՄԱԿ տեղափոխելուն, ես չեմ կարծում, որ դա լավ գաղափար է, ավելին՝ կարծում եմ, որ դա վատ գաղափար է։ Իսկ հարցին՝ Մինսկի խումբը կարո՞ղ է, թե՞ ոչ, նախ՝ Մինսկի խումբը բաղկացած է երեք երկրից, եռանախագահություն է, և եռանախագահության կարողությունները կապված են այդ երեք երկրների ջանքերի հետ։ Դրանք որքան էլ ունենան հակառակ դրդապատճառներ, այնուամենայնիվ Մինսկի խմբի համանախագահությունն այսօր այն ունիկալ ձևաչափն է միջազգային հարաբերությունների ներկայիս համակարգում, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը համագործակցում են։ Եվ կախված է եռանախագահության կողմից հակամարտության մասնակիցների հետ տարվող աշխատանքների ծանրությունից։ Եթե խնդիր է դրվում կառավարել կոնֆլիկտը, ինչն այս պահին իրատեսական է, ապա այս պահին առաջ տանելու համար պետք է մեկ բան՝ Ալիևի ռեժիմին բերել կոնստրուկտիվ դաշտ»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ դա կախված է ոչ թե Մինսկի խմբից, այլ Մինսկի խմբի եռանախագահող երկրների քաղաքական կամքից. «Ինչ վերաբերում է ՄԱԿ-ին, ապա ՄԱԿ-ն ընդհանրապես որևէ կարողություններ չունեցող կառույց է և կոնֆլիկտների կարգավորման առումով խիստ անհաջող է։ Որպես բացառություններ կարող ենք կոնֆլիկտներ նշել, որտեղ ՄԱԿ-ն օգտակար է եղել, բայց հիմնականում ավելի է խորացրել ամեն ինչ իր անկարողության բերումով։ Ուստի ես իմաստ չեմ տեսնում Ղարաբաղի վրա ՄԱԿ-ի մանդատ դնել։ Լեռնային Ղարաբաղը, Արցախի Հանրապետությունն ինքն իր հարցերն առանց այդ մանդատի էլ լուծում է։ Պետք է ընդամենը երկու բան՝ նախևառաջ, որ Ադրբեջանը չկրակի, պետք է ներդրվեն մեխանիզմները, պետք են ճնշումներ Ալիևի բռնապետության վրա, և պետք է, որ Թուրքիայի մռութն այս տարածաշրջանից հեռու քաշվի»։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն այլ կարծիք ունի: «Ես էլ եմ բազմիցս հայտնել այն կարծիքը, որ ԵԱՀԿ հովանու ներքո խաղաղ կարգավորման ֆորմատն ունի մի շարք թերություններ, որոնք առաջացել են ի սկզբանե և առնչություն չունեն բուն Արցախի խնդրի հետ, այլ՝ Խորհրդային Միության տապալման գործընթացի և այդ ժամանակ գործող ընդհանուր մոտեցումների հետ։ Խնդիրը հետևյալն է. միջազգային հանրությունը չէր կարող ճանաչել Ադրբեջանի անկախությունը, մինչև Ադրբեջանն իր վրա չվերցներ պարտականություն՝ Արցախում անցկացնել հանրաքվե։ Միջազգային իրավունքի նորմերից բխում էր նման պահանջ՝ Խորհրդային Միության այն հանրապետությունները, որոնց տարածքում ավտոնոմ միավորներ կան, պարտավոր էին այդ մարզերում, այդ հանրապետություններում ապրող մարդկանց կարծիքը հարցնել։ Ըստ Խորհրդային Միության օրենսդրության՝ այդ միավորներն ունեին ինքնորոշման իրավունք։ Մինսկի ֆորմատն անտեսում է այդ հանգամանքը, և սա իհարկե ստեղծում է Մինսկի խմբի ֆորմատի գլխավոր խնդիրը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղուկասյանի՝ իրականում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող լինել բանակցությունների առարկա. «Դա Խորհրդային Միության օրենքով ու Սահմանադրությամբ պաշտպանված իրավունք է, որը ոչ թե Ադրբեջանը պետք է շնորհի Արցախին, այլ պետք է ընդունի, որ խախտել է այդ իրավունքը, ու պարտավոր է այդ խախտումը վերականգնել։ Տեսնում ենք, որ բանակցություններում դա այդպես չէ, այդ հարցը բանակցություններում ներկայացվում է որպես կոմպրոմիս, որ դա զիջում է Ադրբեջանի կողմից, բայց դա իրականում զիջում չէ։ Ճանաչել խախտված իրավունքը զիջում չէ, օրինական կարգավիճակի վերականգնում է։ Տրամաբանական ու օրինաչափ է ինձ համար, որ Մինսկի խմբի նախկին համանախագահներից մեկը խոստովանում է, որ այդ ձևաչափում կան խնդիրներ։ Նախևառաջ Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է հաստատվի ու դուրս գա բանակցությունների առարկայի շրջանակից, դրանից հետո արցախյան խնդրի կարգավորումը շատ արագ կհանգուցալուծվի։ Գլխավոր խոչընդոտը հենց սա է»։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում