Արժույթի միջազգային հիմնադրամի նոր գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը հայտարարել է, որ այն կառույցներին, որոնք իրականացնում են խնդրահարույց երկրների ֆինանսավորումը, կարող են լրացուցիչ միջոցներ անհրաժեշտ լինել: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը: Հրատարակության տվյալներով՝ Լագարդը հայտարարել է, որ մտադիր է այս հարցը մոտ ժամանակներում դնել քննարկման:
2007 թ., երբ Եվրոպայում և ԱՄՆ-ում տեղի ունեցավ ֆինանսական ճգնաժամ, ԱՄՀ-ն ավելացրել է կառավարվող կապիտալը մի քանի անգամ, մասնավորապես անկայուն ֆինանսական համակարգ ունեցող պետությունների ֆինանսավորումը վերջին տարվա ընթացքում կրկնապատկվել է: «Հարցը հիմա այս կերպ է դրվում. Կհերիքի՞ մեզ, արդյոք, գոյություն ունեցող ռեսուրսը ճգնաժամը հաղթահարելու համար, թե՞ ոչ»,- հայտարարել է Լագարդը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում տեղի ունեցող Միջազգային հարաբերությունների խորհրդի նիստին:
ԱՄՀ-ը վարկեր է տրամադրում պետություններին վճարման բալանսի դեֆիցիտի դեպքում: Նրանց հատկացումներն ուղեկցվում են պայմաններով և խորհուրդներով, որոնք ուղղվում են իրավիճակի շտկմանը:








































