Sunday, 12 05 2024
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից

Նիկոլ Փաշինյանի կտրուկ որոշումը. Ստեփանակերտի ելույթից մեկ տարի անց

Օրերս Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի միանգամից տասը պաշտոնյաների հեռացնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը ընդհանուր առմամբ մնաց լրահոսի ստվերում՝ առավելագույնը դիտարկվելով երրորդ երկրներում հայկական համայնքների դեմ ադրբեջանական ագրեսիայի հարցի առնչությամբ գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատանքից հնչած դժգոհության համատեքստում: Մինչդեռ կասկածից վեր է, որ գլխավոր հանձնակատարի գրասենյակի միանգամից տասը պաշտոնյայի, ընդ որում՝ ոչ շարքային աշխատակցի, այլ կոնկրետ ուղղություններով համայնքների հետ աշխատանքի պատասխանատուների հեռացնելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ նրան այդ հարցով դիմած գլխավոր հանձնակատարը պետք է ունենային ծանրակշիռ պատճառ, հրատապ պատճառ: Իսկ հարցն այստեղ քաղաքական է, ոչ միայն կառավարչական, որովհետև կա մի քանի էական հանգամանք հենց քաղաքական տիրույթում:

Նախ՝ Սփյուռքի հետ հարաբերության արդյունավետության հարցը Նիկոլ Փաշինյանի համար առանցքային է այն պատճառով, որ նա փաստորեն չեղարկել է Սփյուռքի հարցերի նախարարությունը: Բանն այն է, որ այդ չեղարկումը, որ տեղի ունեցավ կառավարության կառուցվածքային փոփոխության շրջանակում, քննադատության արժանացավ հենց այն համատեքստում, որ նվազելու է Սփյուռքի հետ աշխատանքի արդյունավետությունը: Եվ այժմ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի էֆեկտիվ աշխատանքը, բարձր արդյունավետությունը Նիկոլ Փաշինյանի համար քաղաքական պատվախնդրության հարց է, որովհետև էֆեկտիվության պակասը կնշանակի, որ նրա ընդդիմախոսները ճիշտ էին, Փաշինյանը՝ սխալ:

Մյուս հանգամանքը այն է, որ Սփյուռքի հետ հարաբերության հարցը կարծես թե բավականին ստվերում էր մնացել այս շրջանում և միանգամից աչքի ընկավ ադրբեջանական ագրեսիայի բերումով: Եվ այստեղ հարց է ծագում, թե ինչ էր կատարվում այդ ստվերում: Եվ դա այն պարագայում, որ վարչապետ Փաշինյանն ինքը բարձրաձայնել է հայկական պետականության ռազմաքաղաքական կարևորագույն խնդիրը՝ համահայկական ներուժի հարցը: Սա քաղաքական ասպեկտի գլխավոր բաղադրիչն է:

Աներկբա է, որ ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումներում, ռեգիոնալ մարտահրավերների ներկայիս մասշտաբի ու դինամիկայի պայմաններում հայկական պետականության գոյության կենսական մասշտաբ է համահայկականությունը: Իսկ դա նշանակում է, որ Սփյուռքի հետ աշխատանքը ստանում է ռազմավարական-անվտանգային բնույթ, որովհետև միայն համահայկական ներուժը թույլ կտա Հայաստանին առավելագույնս ինքնիշխան կերպով դիմակայել մարտահրավերներին թե՛ հայկական լոբբիի միջազգային արդյունավետության, թե՛ հայկական տնտեսության ներուժի բազմապատկման տեսանկյունից:

Միևնույն ժամանակ կա այս խնդրի հակառակ կողմը, այսինքն՝ չեզոքացնել Սփյուռքի այն շրջանակների կամ խմբերի բացասական ներգործությունը հայաստանյան իրավիճակի և պետական ներուժի վրա, որոնք այս կամ այն կերպ կապված են Հայաստանի կառավարող նախկին համակարգին և սպասարկում են դրա խմբային շահերը կամ կապված են այդ համակարգի գլխավոր հովանավոր՝ ռուսական տնտեսաքաղաքական համակարգի հետադեմ շրջանակներին և սպասարկում են նրանց շահերը:

Միևնույն ժամանակ, անշուշտ, պետք է արձանագրել, որ Սփյուռքի հետ աշխատանքը պահանջում է ահռելի ծավալ, և այստեղ հարկ է հասկանալ՝ արդյոք գլխավոր հանձնակատարի գրասենյակն օբյեկտիվորեն ունա՞կ է կրել այդ ծավալի պատասխանատվությունը, թե՞ այդուհանդերձ էֆեկտիվության բանալիները պետք է փնտրել նաև պետական այլ կառույցներում և ընդհանրապես պետական քաղաքականության լայն տրամաբանության համատեքստում՝ նկատի ունենալով համահայկական այն կոնսենսուսի գաղափարի գեներացիան, որ բարձրաձայնել է Նիկոլ Փաշինյանը դեռևս 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բայց որը մեկ տարի անց գտնվում է գրեթե զրոյական կապիտալիզացիայի փուլում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում