Շրի Լանկայի Կոլոմբո քաղաքում թմրանյութեր առաքող կատուն փախել է բանտից, հայտնում է Daily Mail- ը:
Ըստ պարբերականի, կատվին բռնել են Վելիկադա բանտի տարածքում: Կատվի վզին փոքրիկ փաթեթ էր կապված եղել երկու գրամ հերոինով, երկու SIM քարտով և հիշողության քարտով։
Կատվին հաջողվել է փախչել արդեն հաջորդ առավոտյան։
Բացի այդ, հաղորդվում է, որ անցյալ շաբաթ Կոլոմբոյի արվարձաններից մեկում ոստիկանությունը արծվի է բռնել, որը, ամենայն հավանականությամբ, հանցագործների կողմից օգտագործվել է թմրանյութերի տարածման համար: