Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Հարց իշխանությանը՝ արդյոք սրանք այն մարդիկ են, որոնք փոխելու են ՍԴ նկատմամբ հանրային վերաբերմունքը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փաստաբան Նորայր Նորիկյանը

https://www.1in.am/assets/uploads/2020/07/Untitled-1-198.jpg

-Պարոն Նորիկյան, դատավորների ընդհանուր ժողովը Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին ընտրեց ՍԴ դատավորի թեկնածու, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանին՝ ԲԴԽ անդամ: Նշվում է, որ երեկ դատավորների ընդհանուր ժողովում տեղի ունեցած ընտրություններն անցել են կեղծիքներով և ընտրող դատավորների և քվեատուփերում առկա քվեաթերթիկների միջև եղել է տարբերություն։ Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցած ընտրությունը։

-Անկեղծ ասած, եթե այդպիսի փաստ հաստատվի, որ դատավորների ժողովում տեղի ունեցած ընտրություններն անցել են կեղծիքներով, դա կլինի խայտառակություն բառիս բուն և փոխաբերական իմաստով։ Այսինքն՝ այստեղ որևէ առումով երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց հաշվի առնելով, որ ընդամենը տեղեկատվության մակարդակով է դա հրապարակվել, ես չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել։ Ընդհանուր առմամբ, մեկ բան կարող եմ ասել. փաստն այն է, որ դատական  իշխանության պայմանական ասած ղեկավարը՝ Վճռաբեկ դատարանի նախագահը, իր թեկնածությունն է առաջադրում սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի՝ ՍԴ դատավոր ընտրվելու առիթով, ես արձանագրում եմ՝ եթե այս թեկնածությունը հաստատվի ԱԺ կողմից, բնականաբար, ենթադրվում է, որ նա դիմել է Սահմանադրական դատարանի հաջորդ նախագահ դառնալու ակնկալիքով։ Ես այնքան միամիտ չեմ արձանագրելու համար, որ նա չի հաշվարկել այդ քայլը։ Բնականաբար, չեմ բացառում, ավելին՝ գնալով համոզվում եմ,  որ իրեն տվել են որոշակի երաշխիքներ կամ խոստումներ, որ նա ԱԺ կողմից ՍԴ դատավոր ընտրվելուց հետո կարող է դառնալ ՍԴ նախագահ։ Եվ եթե այդպիսի բան պատահի, ես կհամարեմ, որ  պայմանավորվածությունների արդյունքում է այդպիսի որոշում կայացվել: Ես կհամարեմ, որ դատական համակարգի բարեփոխումները տապալվում են, և քաղաքական իշխանությունն այլևս որևէ ձևով չի կարող խոսել երկրում դատական համակարգի բարեփոխումների մասին, որովհետև եթե ամեն ինչ կատարվում է քաղաքական պայմանավորվածությունների, ուղղակի նախապես կանխորոշված ընտրությամբ, հետևաբար, ինչ բարեփոխումների մասին է խոսքը: Կապրենք, կտեսնենք, քիչ ժամանակ է մնացել։ Ակնհայտ է, որ ՍԴ մասին սահմանադրական օրենքով հստակ սահմանված է, որ ՍԴ-ն իր կազմից ընտրում է ՍԴ նախագահ վեց տարի ժամկետով, հիմա կապրենք կտեսնենք, թե  Խունդկարյանը այդ ինչ հանգամանքներից  ելնելով է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը թողնում է և առաջադրվում ՍԴ դատավորի պաշտոնին և ընտրվելուց հետո մնալու է ՍԴ շարքային դատավոր, կներեք, ես մի քիչ չեմ հավատում։

-Մենք տեսնում ենք, որ կառավարության առաջադրած թեկնածուի  շուրջ մտահոգությունները մեծ էին, հիմա էլ դատավորների ընդհանուր ժողովի թեկնածուն է խնդրահարույց։ Իշխանությունն ասում է, որ այս փոփոխությունից հետո ամեն ինչ անելու է, որ ՍԴ նոր կազմին հանրությունն անվերապահորեն վստահի։ Այս թեկնածուներով դա հնարավո՞ր է:

-Գիտեք՝ իշխանության քայլերը դատական համակարգում վստահությունը վերականգելու, հասարակության վերաբերմունքն ու տրամադրվածությունը դատական իշխանության նկատմամբ փոփոխելու առումով, համենայնդեպս, մինչ այս պահը չի տալիս դրական արդյունք: Պետք է արձանագրել, որ դատական համակարգում տեղի ունեցող գործընթացները ուղղակիորեն գալիս են վկայելու, որ խիստ վիճահարույց գործընթացներով իրականացվող այս պրոցեսը չի ավարտվելու դատական իշխանության նկատմամբ ունեցած վստահության վերականգնմամբ։ Ես ցավով եմ արձանագրում, որ միայն այն հանգամանքը, որ այսպիսի թեկնածուներ են առաջադրվում /քավ լիցի, ես չեմ խոսում նրանց  մասնագիտական կարողությունների մասին/, հնարավոր է հանրային վստահության վերականգնում: Խոսքն այն մասին է, որ քաղաքական իշխանությունը հիմա սկսել է դատական իշխանության փոփոխության, բարեփոխումների, կամ որակապես այլ ՍԴ ստեղծելու մի պրոցես, և ինձ համար հասկանալի չէ՝ այդ թեկնածուներին առաջ բերելով արդյոք գործող քաղաքական իշխանությունն այդ մարդկանց դեմքո՞վ է տեսնում որակապես նոր ՍԴ-ն։

Եթե այո, ուրեմն կապրենք կտեսնենք, թե ընդհանրապես քաղաքական իշխանությունն ինչ չափանիշներով կամ ինչ արժեհամակարգով է առաջնորդվում։ Կարծում եմ՝ վերջին երկու տարվա ընթացքում ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը, դրա հանգուցալուծման համար երկրի քաղաքական ընտրանին պետք է դիմեր ժողովրդին հատուկ ուղերձով, ցույց տար այն հիմնական ճանապարհային քարտեզը կամ այն  արժեքային  համակարգը, որի շրջանակներում պատկերացնում է ՍԴ-ն, առավելագույնը երաշխավորեր, որ ինքը որևէ քաղաքական միջամտություն կամ որևէ այլ սեփական քաղաքական շահերով առաջնորդվող նպատակ չի հետապնդելու, որ  իր բացառիկ նպատակը իսկապես որակապես այլ սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի ձևավորումն է, որ ինքը չի միջամտելու թեկնածությունների առաջադրմանը կամ ընտրվելուն և երաշխավորելու է այս գործընթացի թափանցիկությունը, օբյեկտիվությունը: Եվ դրա արդյունքում մենք կունենանք այնպիսի ՍԴ, որի անդամներով հնարավոր կլինի վերականգնել այդ ատյանի հեղինակությունը։ Ես ո՛չ Խունդկարյանի, ո՛չ էլ Ավետիսյանի դեմ բան ունեմ, ես երկուսին էլ չեմ ճանաչում, նրանց մասնագիտական կարողությունների վրա որևէ կասկած չունեմ, բայց ես ուզում եմ հռետորական հարց տալ՝ արդյոք այս մարդիկ այն մարդիկ են, որոնք փոխելու են ՍԴ նկատմամբ հանրության ունեցած վերաբերմունքը, իսկապե՞ս այս մարդիկ են դառնալու որակապես նոր ՍԴ-ի դեմքը։ Այս հարցի պատասխանը թող տա այս իշխանություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում