Օսլոյում սկսել են Պաբլո Պիկասոյի հեղինակած երկու որմնանկարների ապամոնտաժման աշխատանքները Նորվեգիայի կառավարության նախկին շենքից, որը վնասվել էր 2011թ. Անդերս Բրեյվիկի հարձակման հետևանքով: Այս մասին հաղորդում է The Local-ը:
Կառավարական Y Block շինարարական համալիրը, որն այդպես է կոչվել ի պատիվ իր ձևի, ծրագրվում է քանդել պայթյունից վնասվելու հետևանքով, որը Բրեյվիկը կազմակերպել էր մինչ հրաձգությունը, ինչի հետևանքով զոհվեց 77 մարդ:
Պայթյունի հետևանքով զոհվել է 8 և վիրավորվել ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ կառավարության անդամներ: Շենքի պատերին Պիկասոյի երկու որմնանկարներն են՝ 250 և 60 տոննա կշռով: Ըստ ծրագրի՝ դրանք կզետեղվեն կառավարական նոր շենքում, որի շինարարությունը ծրագրվում է ավարտել 2025 թվականին:
Նախագծի հակառակորդները՝ ինչպես Նորվեգիայում, այնպես էլ արտասահմանում, վերջին տարիներին ակտիվացել են շենքի փրկության հարցում՝ կոչ անելով շենքը վերանորոգել և պահպանել: