Sunday, 12 05 2024
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար

ԱՄՆ-ում COVID-19-ից մահերի թիվը 150 հազարից ավելի է

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 17 միլիոն 221 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 671 հազարը: Ապաքինվել է ավելի քան 10 միլիոն 734 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 4 միլիոն 569 հազար 173 հաստատված դեպք կա:

Այստեղ մահացածների թիվը 153 հազար 864 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 2 միլիոն 555 հազար 518-ի, մահերինը՝ 90 հազար 188-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 1 միլիոն 590 հազար 297, մահերինը՝ 35 հազար 048:

Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 834 հազար 499 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 5 հազար 509 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 13 հազար 802 մարդ:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Հարավային Աֆրիկան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը 471 հազար 123 է, մահերինը՝ 7 հազար 497: Հաջորդող երկիրը Մեքսիկան է 408 հազար 449 ընդհանուր, 45 հազար 361 մահվան դեպքով:  Պերուն առանձնանում է 400 հազար 683 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 18 հազար 816 մարդ: Չիլիում վարկվածների ընդհանուր թիվը 351 հազար 575 է: Վարակի հետևանքով մահացել է 9 հազար 278: Իսպանիան հայտնվել է 9-րդ տեղում՝ 329 հազար 721 ընդհանուր, 28 հազար 441 մահվան դեպքով:

Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 301 հազար 530-ի, մահերինը՝ 16 հազար 569-ի: Թուրքիան առանձնանում է 228 հազար 924 ընդհանուր, 5 հազար 659 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1160-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 17 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 28-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 105-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 84 հազար 165, որից ապաքինվել է 78 հազար 957-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 274 հազար 219 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 110 հազար 460, մահերինը՝ 171: Եգիպտոսում առկա է 93 հազար 356 հաստատված դեպք:  Այստեղ վարակի հետևանքով մահացել է 4 հազար 728 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 60 հազար 223 է, մահացածներինը՝ 349: Լիբանանում կա 4 հազար 205 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 55: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 717-ի: Վարակի հետևանքով մահացել է 40 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում