Monday, 13 05 2024
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում

Չինաստանը պատրաստ է զարգացնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը

Չինաստանը պատրաստ է զարգացնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը. դրա ամրապնդումը հարկավոր է անվտանգության և տարածաշրջանային կայունության պահպանման համար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում ՉԺՀ-ի դեսպան Չժան Հանհուեյը:

«Չինաստանը պատրաստ է շարունակել Ռուսաստանի հետ բարձր մակարդակով շփումները. գործարար համագործակցություն իրականացնել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ համատեղ զորավարժությունները, ռազմական մրցությունները, զինվորական պատրաստությունը, անձնակազմի ուսուցումը, ռազմատեխնիկական համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարը և կայունության պահպանումը. բարձրացնել ռազմավարական համագործակցության մակարդակը հիմնական միջազգային և տարածաշրջանային հարցերի ուղղությամբ. համատեղ դիմակայել այն մարտահրավերներին, որոնք կապված են ունիլատերալիզմի, պրոտեկցիոնիզմի և հեգեմոնիզմի հետ. պաշտպանել երկու երկրներում անվտանգության և զարգացման շահերը, աջակցել խաղաղությանն ու անվտանգությանը ամբողջ աշխարհում»,-հայտարարել է դեսպանը:

Ինչպես նշել է դիվանագետը, ռուս-չինական կապերը նոր տեսակի միջազգային հարաբերությունների մոդել են, որոնք նախատեսում են փոխադարձ հարգանք, արդարություն և փոխշահավետ համագործակցություն: «Չինաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունն ամբողջովին պայմանավորված է իրենց սեփական անվտանգությունը, տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը պահպանելու անհրաժեշտությամբ»,-հայտարարել է դեսպանը՝ հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում