Saturday, 20 06 2026
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա

Նախորդ տարի տեղադրվել է 3666 արևային կայան. կայացել է ՀՎԷՆ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Հայաստանի վերականգնվող  էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հուլիսի 30-ին կայացած նիստը վարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի ընթացքում ի թիվս օրակարգային մի շարք հարցերի ՝ ներկայացվել է հիմնադրամի՝ 2019 թվականին կատարված աշխատանքների հաշվետվությունը, որը հաստատվել է խորհրդի անդամների կողմից։

Քննարկվել է վարչապետի հանձնարարականի հիման վրա Արագածոտնի, Գեղարքունիի, Կոտայքի և Շիրակի մարզերի ընտրված դպրոցներում էներգախնայողության համակարգեր ներդնելու ծրագիրը։

Նախարար Սուրեն Պապիկյանը, ծանոթանալով հիմնադրամի աշխատանքների ընթացքում դպրոցների կարիքների գնահատման արդյունքներին, շեշտել է նմանօրինակ ծրագրերի դերը Հայաստանի կայուն էներգետիկ զարգացմանն ուղղված քայլերում․ «Հիմնադրամի ծրագրերի իրականացումը շատ կարևոր ազդակ եմ համարում թե՛ կառավարության հետ համագործակցության առումով, թե՛ հանրային ընկալման տեսանկյունից։»

Խորհրդի անդամները քննարկել են նաև համայնքներում իրականացվող  էներգախնայողությանը միտված սուբվենցիոն ծրագրերում հիմնադրամի ներգրավվածության հնարավորությունը։

Օրակարգում ներառված էր նաև չգազաֆիկացված համայնքներում իրականացվող ծրագրերի հարցը։ Այս ծրագրերի նպատակն է նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը տնային տնտեսությունների համար՝ այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգգտագործմամբ։ Խորհրդի անդամները փաստել են, որ 2019 թվականին իրականցված աշխատանքների արդյունքում տեղադրվել է 3666 արևային կայան։

Հոգաբարձուների խորհուրդը՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, քննարկել է նաև սահմանամերձ խոցելի համայնքներում էներգաարդյունավետ ջեռուցման և լուսավորության համակարգերի կառուցման հնարավորությունը։

Նիստի ավարտին հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը ներկայացրել է հիմնադրամի ընթացիկ և նախատեսվող ծրագրերը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում