«Գործ և արար»-ի զրուցակիցն է խաղ պատրաստողի աշխատանքը բանկիրի աշխատանքից գերադասած «Markos Toys» ընկերության տնօրեն Սևակ Մարկոսյանը: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հետևյալ թեմաներին՝ թագավարակը և նրա տնտեսական հետևանքները, Կառավարության ընդունած աջակցման ծրագրերի փաթեթները և դրանց արդյունավետությունը, բանկեր և վարկեր, երեխաների կրթությունը, խաղալիքների թողած հետքերը, ինչպիսի ազդեցություն է ունենում խաղալիքը ապագա քաղաքացի դաստիարակելու գործում, ինչպես է խաղը կողմնորոշում ապագան:
Կորոնավիրուսը թե՛ կյանքում, թե՛ տնտեսության մեջ բացահայտեց բոլոր ժանգոտ տեղերը: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Սևակ Մարկոսյանը նշեց. «Բացարձակապես պատրաստ չէինք նման իրավիճակի, օնլայն վաճառքի կամ հաճախորդի հետ հեռահար աշխատանքին, դա մեծ խնդիր էր, որ մինչ այժմ փորձում ենք լուծել»:
Սևակ Մարկոսյանի դիտարկմամբ՝ տնտեսությունը չպետք է մի ճյուղով զարգանա, պետք է բիզնեսը լինի տարբերակված, կորոնավիրուսի համավարակի շնորհիվ անվճար խորհրդատվություն ստացանք և դասեր քաղեցինք, և հիմա պետությունը պետք է այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնի:
Սևակ Մարկոսյանի կարծիքով՝ պետությունը չպետք է բիզնեսին աջակցի գումարային տեսքով. «Հենց այնպես գումար տալն անընդունելի է, որքան էլ բիզնեսի վիճակը ծանր լինի: Մենք չենք դիմել, և մեր բիզնեսը չի օգտվել աջակցման ծրագրերից: Կարծում եմ՝ պետության աջակցությունն ավելի շատ պիտի լիներ գնումների միջոցով բիզնեսի խրախուսումը…»:
Մանրամասն՝ տեսանյութում: