Sunday, 05 07 2026
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան

Forbes-ը կազմել է աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանաիշը

Ամերիկյան Netflix կորպորացիայի արժեքը, որը հոսքային հաղորդումների ծառայություններ է մատուցում, մեկ տարում աճել է 72 տոկոսով եւ կազմել 26.7 միլիարդ դոլար: Այս գնահատումը բերված է աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանիշում, որը հուլիսի 28-ին հրապարակել է Forbes հանդեսը:

Ցանկի առաջին հորիզոնականներում, ինչպես եւ մեկ տարի առաջ, տեղ են գրավել համապատասխանաբար հետեւյալ բրենդները. Apple ը՝ 241.2 միլիարդ դոլար արժեքով, Google-ը (207.5 միլիարդ դոլար), Microsoft-ը (162.9 միլիարդ դոլար), Amazon-ը (135.4 միլիարդ դոլար) եւ Facebook-ը (70.3 միլիարդ դոլար):

Այնուհետև հաջորդում են Coca-Cola-ն, Disney-ը, Samsung-ը, Louis Vuitton-ը եւ McDonald՚s-ը: Մեկ տարի առաջ առաջատարների տասնյակ էր մտել նաեւ Toyota-ն, սակայն այս տարի, կորցնելով արժեքի 7 տոկոսը, այն զբաղեցրել է 11-րդ տեղը: Louis Vuitton-ը, որն ավելի վաղ չէր մտնում ամենաթակ բրենդների տասնյակը, թանկացել է 20 տոկոսով՝ այդ կերպ զբաղեցնելով իններորդ հորիզոնականը:

Առաջատարների տասնյակից սոսկ Facebook-ն ու Samsung-ն են կորցրել արժեքի համապատասխանաբար 21 եւ 5 տոկոսը, մնացած առեւտրանիշերը դարձել են ավելի թանկ: Netflix-ը, որը մեկ տարում ցույց է տվել 72 տոկոս ամենամեծ աճը, տեղ է զբաղեցրել 26-րդ հորիզոնականում: Նաեւ արժեքն զգալիորեն ավելացրել են Chanel-ը (աճը 42 տոկոս), Amazon-ը (40 տոկոս), Microsoft-ը (30 տոկոս), Paypal-ը (24 տոկոս):

100 ամենաթանկ բրենդների ընդհանուր արժեքը կազմել է 2,54 տրիլիոն դոլար: Դրանցից ավելի քան 50-ը պատկանում Է Միացյալ Նահանգների ընկերություններին, 10 բրենդը Գերանիայից է, ինը՝ Ֆրանսիայից, Ճապոնիային եւ Շվեյցարիային բաժին են ընկնում համապատասխանաբար վեցը եւ հինգը: Ցանկում ամենից շատ ներկայացված են տեխնոլոգիական ընկերությունների մակնիշները. ցանկում դրանք 20-ն են: 14 բրենդ պատկանում է ֆինանսական ծառայությունների ֆիրմաներին, 11-ը՝ ավտոմոբիլային հատվածին, ութը՝ վաճառքների ոլորտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում