Friday, 26 04 2024
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների

Պարետի որոշումն առաջին քայլն է․ անհրաժեշտ է մշակել կանոնակարգեր նաև զբոսաշրջային նպատակով ՀՀ այցելողների համար

Օրեր առաջ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը տեսազանգի միջոցով քննարկում են ունեցել զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ: Քննարկմանը մասնակցել են զբոսաշրջության որոշ ենթաոլորտների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ կացության ապահովում, զբոսաշրջային ընկերություններ և զբոսաշրջային ուղևորափոխադրումներ ենթաոլորտներից: Հանդիպման մասնակիցները բարձրաձայնել են ոլորտում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խնդիրները։ Ոլորտի ներկայացուցիչները նաև կարևորել են ՀՀ մուտք գործելու վերաբերյալ կանոնակարգի, ընդհանուր պրոտոկոլի մշակման անհրաժեշտությունը։ Այս թեմային «Առաջին լրատվական»-ը բազմիցս անդրադարձել է։

Երեկ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է հրապարակել, որով սահմանվում է ՀՀ մուտք գործելու պարտադիր պահանջները՝ ինքնամեկուսացում, ՊՇՌ թեստի հանձնում և այլն։ Սակայն, ինչպես պարզ է դառնում հրապարակված որոշումից, այն չի վերաբերում օտարերկրյա սովորական քաղաքացիներին, որոնք ցանկանում են մեր երկիր այցելել զուտ զբոսաշրջային նպատակով։

Ըստ պարետի որոշման՝ ինքնամեկուսացումից կարող են ազատվել հետևյալ անձինք.

  1. պետական, պաշտոնական և աշխատանքային այցերով օտարերկրյա պատվիրակությունների կազմում ժամանողները,
  2. դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքի անդամները,
  3. առողջապահական, ռազմական ու անվտանգության, տնտեսական արտադրական անհետաձգելի կարիքների առկայության հիմքով հրավիրված անձինք,
  4. պետության կողմից իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի շրջանակներում աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ
    մատուցելու նպատակով ժամանողները,
  5. այլ բացառիկ հիմքերով պարետի թույլտվության հիման վրա:

Վերոնշյալ դեպքերում արտերկրից ՀՀ ժամանող
անձինք իրավունք ունեն ժամանելուց հետո 24 ժամվա ընթացքում վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտություն: Բացառություն սահմանող կետով սահմանված անձանց տվյալները ԱՐՄԵԴ համակարգ են մուտքագրվում հատուկ նշումով: Լաբորատորիաների կողմից նշված անձանց
լաբորատոր հետազոտության բացասական արդյունքի մասին տեղեկատվությունը ԱՐՄԵԴ համակարգ մուտքագրվելուց հետո տվյալ անձինք ենթակա են ինքնամեկուսացումից անհապաղ ազատման: Մինչև լաբորատորիայի կողմից ԱՐՄԵԴ համակարգ բացասական պատասխանի մուտքագրումն անձը ստանում է ինքնամեկուսացման ցուցում: Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակման պահից:

Մեզ հետ զրույցում «Արմենիա Թրավել» ընկերության զարգացման և տեխնոլոգիաների գծով տնօրեն Արմեն Գրիգորյանը նշեց՝ նախօրեին էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ այս հարցը բարձրաձայնել են, սակայն իրենք կցանկանային նաև նմանատիպ կանոնակարգեր ունենալ պարզապես զբոսաշրջային նպատակով ՀՀ այցելող արտասահմանցիների վերաբերյալ։

«Մենք նախարարի հետ հանդիպման ժամանակ այդ հարցը բարձրաձայնել էինք, որ նման անհրաժեշտություն կա։ Ի պատասխան նախարարը նշեց, որ հաշվի կառնեն ու, եթե հնարավոր է՝ արագ կանեն։ Մինչ այդ, այսպիսի տեղեկություն կար, որ իրենք չեն ուզում այդպիսի պրոտոկոլ հրապարակեն, քանի որ, ըստ իրենց, եթե վիճակը նորից վատանար, մարդիկ իրենց պլանները կփոխեին։ Բայց մենք չէինք ասում՝ հրապարակեք, թե երբ եք բացելու սահմանները։ Մեր ասածն այն էր, որ այս պահին մշակենք կանոնակարգ, և երբ որ բացվի երկիրը՝ այդպիսի կանոններ են գործելու»,- նշեց Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքերով՝ պարետի այս որոշումը առաջին քայլ կարելի է համարել ու որոշակի մեղմացում։

«Այն ժամանակ շատ խիստ որոշում կար այցելությունների մասով։ Հիմա սա մեկ քայլ առաջ է, որը վերաբերում է պաշտոնական պատվիրակություններին, դիվանագիտական, ռազմական ներկայացուցիչներին և այլն։ Սա գործնական մասով է ապահովում։ Եթե գործնական այցեր կան դեպի Հայաստան, ապա այս կանոնակարգը գործելու է։ Իսկ մեր ասածն ավելի լայն ասպեկտ էր ներառում ու վերաբերում էր նաև զբոսաշրջային նպատակով օտարերկրյա քաղաքացիների այցելություններին»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Գալով էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպմանը և բարձրաձայնած հարցերի լուծման եղանակներին, ոլորտի ներկայացուցիչն ասաց՝ այս պահի դրությամբ քննարկման փուլում են, սակայն պատրաստակամություն կա հարցը լուծելու։ Արմեն Գրիգորյանի խոսքերով՝ քանի որ զբոսաշրջային ոլորտի ենթաոլորտներն ունեն տարբեր խնդիրներ, հետևաբար անհրաժեշտ է օժանդակության առանձին միջոցառում, որտեղ, ըստ գործունեության տեսակների ու առանձնահատկությունների, կսահմանվի հստակ աջակցություն։

«Դժվար է մեկ տեսակի մոտեցում ցուցաբերել գործունեության բոլոր տեսականերին, քանի որ կան տարբեր առանձնահատկություններ։ Իրենք պատրաստակամ են հարցը լուծել»,- իր խոսքը եզրափակեց «Արմենիա Թրավել» ընկերության զարգացման և տեխնոլոգիաների գծով տնօրեն Արմեն Գրիգորյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում