Friday, 26 04 2024
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից

Իրանում կորոնավիրուսից մահվան նոր ռեկորդ է գրանցվել․ 235 մահ մեկ օրում

Թեհրանը հայտարարվել է համաճարակի կարմիր գոտի։ Իրանի առողջապահության խոսնակ Սիմա Սադաթ Լարին տեղեկացրել է, որ մեկ օրվա ընթացքում՝ հուլիսի 27-ից հուլիսի 28-ը ընկած ժամանակահատվածում, Իրանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2.667 նոր դեպք, որոնցից 1.687-ը հոսպիտալացվել են: Երկրում այս պահին վարակակիրների ընդհանուր թիվը 296.273 է: Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 235 մարդ, այսպիսով՝ մահացությունների ընդհանուր թիվը հասավ 16.147-ի: Մինչ այժմ ապաքինվել և դուրս է գրվել 257.019 մարդ: Այս պահին 3.902 հոգի գտնվում է ծանր վիճակում:

Մայրաքաղաք Թեհրանի հետ միասին, Իրանի 31 նահանգներից 15-ը՝ Մազանդարան, Գոլեստան, Ֆարս, Արևելյան Ատրպատական, Արդեբիլ, Սպահան, Ալբորզ, Իլամ, Խորասան Ռազավի, Քերման, Հյուսիսային Խորասան, Սեմնան, Լորեստան և Հորմոզգան նահանգները հայտնվել են համաճարակի կարմիր գոտում: Իսկ ահազանգային վիճակում են՝ Արևմտյան Ատրպատական, Խուզեստան, Բուշեր, Չահարմահալ և Բախտիարի, Զանջան, Համեդան, Քոհքիլույե և Բոյեր-Ահմադ, Մարքազի, Յազդ, Գիլան և Ղոմ նահանգները:

Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ չնայած իրավիճակի սրմանը, առայժմ սահմանափակումների մասին որևէ բան չի հայտարարվել, սակայն նկատի ունենալով վիճակը, լուրջ քայլեր են սպասվում․ «Մանավանդ որ շիա մահմեդականների սգո ամիսն է մոտենում, որում հազարավոր մարդիկ իրար շուրջ են հավաքվում սգո ծրագրեր իրականացնելու համար։ Վիճակի էլ ավելի բարդանալու հնարավորություն է առաջանալու»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ից Իրանում դիմակ կրելը պարտադիր է դարձել, մանավանդ տրանսպորտում և հանրային փակ վայրերում, իսկ հարսանյաց սրահները նորից փակվել են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում