Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 1045-ի։ Վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակի ութ նոր դեպք։
StopCov.ge կառավարական կայքի տվյալների համաձայն առողջացածների թիվը հասել է 927-ի․ այս ցուցանիշը վերջին մեկ օրվա ընթացքում ավելացել է հինգով։
6459 մարդ գտնվում է կարանտինում, ստացիոնարներում բժիշկների հսկողության տակ է 353 մարդ։ Մինչ օրս, կորոնավիրուսով պայմանավորված մահերի թիվը Վրաստանում հասել է 16-ի։
Այլ երկրներից Վրաստանում բուժում է ստանում 41 քաղաքացի։