Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

«Արտակարգ իրավիճակում արտակարգ լուծումներ են պետք. կառավարությունը պետք է փորձի ընդառաջել»

Ընդունելության կարգի փոփոխության պատճառով բուհեր չընդունված դիմորդների ծնողներն օրերս հայտարարեցին, որ պատրաստվում են իրենց շահերը պաշտպանել ընդհուպ ՄԻԵԴ-ում: Նրանք նպատակադրված են դիմել նախ Սահմանադրական դատարան, ապա նաև Եվրադատարան։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է՝ ՄԻԵԴ դիմելու պարագայում լուրջ փաստարկներ պետք է ներկայացվեն ԿԳՄՍ նախարարության կողմից կանոնների ու կարգերի խախտման վերաբերյալ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փորձագետը՝ այս համատեքստում նկատելով նաև, որ, կարծես, մրցույթն անցկացվել է սահմանված կարգով, որտեղ չկա որևէ կետ, որն ասում է՝ բոլոր բարձր միավոր հավաքածները պարտադիր պետք է ընդունվեն բարձրագույն ուսումնական հաստատություն:

«Ուղղակի այստեղ պետք է նայել՝ ժամկետների կամ կանոնների խախտում կա՞ արդյոք, բայց դա իրավաբանների քննարկման հարցն է արդեն, որովհետև, եթե հայտարարում են, որ դիմելու են ՍԴ և ՄԻԵԴ, ապա կոնկրետ պետք է ասեն՝ ինչն է խախտվել։

Այսուհանդերձ, խնդիրը դիտարկելով զուտ կրթական տեսանկյունից, ապա, իհարկե, շատ կուզենամ, որ 17-18 միավոր հավաքող դիմորդներն անպայման ընդունվեն բուհ, որովհետև դրանք բարձր միավորներ են, իսկ մնացածների դեպքում՝ դե, մրցույթ է եղել, իրենք էլ այդքան են կարողացել ստանալ: Ես չեմ ուզենա նաև համեմատել, թե ինչու պիտի 8 բալ ստացողն ընդունվի, իսկ մյուսը՝ ոչ, որովհետև ինքը կանոններին համահունչ ընդունվել է, մենք իրեն չենք կարող մեղադրել»,- ասաց մեր զրուցակիցը։

Խաչատրյանի կարծիքով՝ բարձր շեմն, իհարկե, կարևոր է, քանի որ տարիներ շարունակ համալսարանի հիմնական խնդիրներից մեկն այն է, թե ուսանողն որքանով ունի գիտելիքների բավարար պաշար, կայուն բազա սովորելու համար։ Փորձագետը, սակայն, միևնույն ժամանակ հավելեց նաև, որ այս տեսանկյունից ամեն ուսանող էլ եզակի է.

«Գուցե 8-9 միավոր ստացողն ինքնուրույն է պարապել, և դա շատ նորմալ է, գուցե սովորող աշակերտ է և արդեն համալսարանում իր առաջադիմությամբ կկարողանա մյուսների հետ մրցունակ լինել»,- ասաց նա:

Ըստ մեր զրուցակցի, տիրող պատկերին չհասնելու համար, ի սկզբանե պետք է փորձ արվեր կանխել այս իրավիճակը, և դեռ այն ժամանակ, երբ, օրինակ, նախարարությունը տեսավ, որ ահռելի մեծ թվով դիմորդներ առաջին հայտով դիմել են իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար, դա արդեն պետք է ազդանշան լիներ իրենց համար, որ դիմողները պատահական մարդիկ չեն․

«Սովորաբար առաջին հայտով, որպես կանոն, դիմում են շատ պատրաստված դիմորդներ, և այդ դեպքում ԿԳՄՍ-ում պետք է մտածեին, թե ինչ են հետո անելու, եթե մեկ քննություն է ու բարձր արդյունքներով մարդիկ դուրս մնան. այդ հաշվարկը պետք է լիներ։ Օրինակ՝ տեսան՝ 500 հոգի է դիմել, շտապ տեղեկատվական հոլովակ պատրաստեին և իրազեկեին, որ հնարավոր է՝ ինչ-որ մեկը չընդունվի, որովհետև կարգն այսպիսին է, որպեսզի դիմորդները հոգեբանորեն պատրաստ լինեին նաև այդ սցենարին»,- ասաց կրթության փորձագետը՝ միաժամանակ հիշեցնելով, որ, այնուամենայնիվ, նախարարությունը որոշ չափով իրազեկել է, ինքն անձամբ է լսել, բայց այդ իրազեկումը, ըստ նրա, պետք է ավելի պատկերավոր արվեր․

«Պետք էր ոչ թե ասել՝ առաջին հայտի գերակայություն, այլ հնարավոր է, որ 18 ստացողը դուրս մնա, և 7.5 կամ 8 բալ ստացողն ընդունվի՝ այս-այս պատճառով, որովհետև ինքն առաջին հայտով է դիմել այդ տեղի համար և մինչև նա չընդունվի, 18 ստացողը չի կարող 8 ստացողին դուրս մղել իր առաջին տեղից»,- պարզաբանեց Խաչատրյանը:

Վերջինս նաև ընդգծեց՝ բարձրագույն կրթությունը մրցութային է, հանրակրթություն չէ, և եթե մրցույթն անցկացվել է ըստ նախատեսված կարգի, մարդիկ դուրս են մնացել, ըստ ամենայնի՝ այստեղ օրենքի խախտում չկա, բայց եթե ակնհայտ անարդարություն է տեղի ունեցել, ապա հնարավոր է ՄԻԵԴ-ում հաղթել, ուղղակի, ինչպես ևս մեկ անգամ շեշտեց փորձագետը, հստակ փաստեր պետք է ներկայացվեն՝ որտեղ է անարդարությունը, կոնկրետ որ կետն է խախտվել:

Հարցին՝ ստեղծված իրավիճակում վարչապետն անելիք ունի՞. դիմորդների ծնողները դիմել էին վարչապետ Փաշինյանին՝ հայտարարելով, որ վարչապետը պետք է քայլեր ձեռնարկի, քանի որ, նրանց համոզմամբ, նախարար Արայիկ Հարությունյանն իր տեղում չէ և այսպիսով խախտում է իրենց երեխաների կրթություն ստանալու իրավունքը, Սերոբ Խաչատրյանը պատասխանեց.

«Այս տարի երկրում արտակարգ իրավիճակ է, կանոնները փոխվել են, դիմորդները մեկ քննություն են հանձնել։

Հաճախ մեկ քննությունն ընկալվում է որպես լավ բան, բայց այն թերություն ունի՝ մրցակցությունը խիտ է դարձնում, այսինքն՝ սովորաբար 3 քննության արդյունքում ավելի օբյեկտիվ են ընտրում լավագույններին, բայց մեկի ժամանակ այլ գործոններ են սկսում դեր խաղալ։ Գուցե դիմորդները 3 քննություն հանձնեին, 19 ստացողը մյուս քննություններից ավելի ցածր ստանար։ Հիմա խնդիր կա, որ բուհերը սահմանված տեղեր ունեն, հարցի լուծման համար հնարավոր է, որ թիվը փոխելու կարիք լինի, իսկ դա բավականին բարդ բան է, հետևաբար, կարծում եմ՝ բուհերն ու կառավարությունը պետք է միասին լուծեն այս հարցը։ Եթե սովորական տարի լիներ, կասեի՝ ոչ, դե հիմա մրցույթ է, այսպես է ստացվել, ով կարողացել է՝ ընդունվել է, բայց այս անգամ գուցե կառավարությունը պետք է փորձի ընդառաջել: Կրկնում եմ՝ արտակարգ իրավիճակում արտակարգ լուծումներ են պետք»:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում