Հիվանդությունների վերահսկողության Գերմանիայի պետական ինստիտուտը հայտարարել է, որ E.Coli աղիքային վարակի համաճարակը հաղթահարված է: Մի քանի շաբաթների ընթացքում ոչ մի նոր հիվանդություն չի գրանցվել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: «E.Coli խոշորագույն բռնկումը Գերմանիայում ավարտվել է»,- հայտարարել է ինստիտուտի ղեկավար Ռոբերտ Կոխը:
Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում հիվանդացել է մոտ 4.5 հազար մարդ: Մահացել է 50 մարդ: Ամենախոշոր օջախը գրանցվել է Հյուսիսային Գերմանիայում: Բացի այդ, մեծ թվով հիվանդացություններ են գրանցվել ֆրանսիական Բորդո քաղաքում: Մինչև վերջ պարզ չէ, թե ինչն է եղել այս վտանգավոր հիվանդության հարուցիչը: