Տավուշի մարզում հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած, ապա հուլիսի 23-ին զինվորական հոսպիտալում մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր ԵՊՀ՝ թուրքագետ դառնալու համար։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ժամկետային զինծառայող Արթուր Մուրադյանի հուղարկավորության ժամանակ ասել է նրա հարազատներից մեկը։
Նա պատմեց, որ Արթուրը ցանկանում էր թուրքագետ դառնալ, որ ուսումնասիրի և հասկանա, թե ինչու է այդ ազգի կողմից հարյուրավոր տարիներ թշնամանք մեր ազգի նկատմամբ։









































