ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) դեռ ակնկալում է, որ Թուրքիան երաշխավորի Սուրբ Սոֆիայի պահպանումը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ կազմակերպության՝ թուրքական կողմը դեռևս չի տվել անհրաժեշտ երաշխիքներ, ինչը կնշանակի տաճարի կառույցների, ինչպես նաև ներքին տարրերի անվտանգություն:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ստորագրել էր հրամանագիր՝ տաճարին մզկիթի կարգավիճակ տալու վերաբերյալ՝ չեղյալ համարելով Թուրքիայի իշխանությունների՝ 1934թ․ համապատասխան որոշումը։