ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է՝ վկայի կարգավիճակով։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Իսկ թե որ նախաքննական մարմնում քննվող գործի շրջանակներում է հարցաքննվել Բագրատյանը՝ այս պահին չեն հայտնում։
Հիշեցնենք, որ երեկ Սերգեյ Բագրատյանը հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու մասին։








































