ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ցուցաբերել զսպվածություն. երկու պետությունների միջև լայնամասշտաբ հակամարտությունը կդառնա աղետ, ճեպազրույցում հայտարարել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Գլխավոր քարտուղարը խորը անհանգստությամբ է հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև պահպանվող լարվածությանը: Նա կոչ է անում առավելագույնս զսպվածություն ցուցաբերել. այդ երկու երկրների միջև լայնամասշտաբ հակամարտությունը կդառնա աղետ»,- ասել է Դյուժարիկը:








































