Լիբանանի դատարանը հուլիսի 20-ին կարգադրել է արգելանք դնել կենտրոնական բանկի ղեկավար Ռիյադ Սալեմի ունեցվածքի վրա՝ մի խումբ իրավաբանների պահանջով: Այդ մասին հաղորդել է LBC լիբանանյան հեռուստաալիքը:
Ճշտվում է, որ Բեյրութի գործադիր իշխանության ղեկավար, դատավոր Ֆեյսալ Մաքքին հրապարակել է կենտրոնական բանկի ղեկավարի անշարժ գույքի, այդ թվում՝ Բեյրութի հյուսիսում գտնվող նրա տան, նրա ավտոմեքենաների և լիբանանյան բանկում նրա հաշիվների վրա արգելանք դնելու դատավճիռը:
Դատավորի վճիռն ընդունվել է նախնական եզրակացության հիման վրա, որը ներկայացվել է «Մարդիկ պահանջում են համակարգի բարեփոխումներ» խմբի իրավաբանական բաժնի կողմից:
Ակտիվիստները կենտրոնական բանկի ղեկավարի վրա են դնում պատասխանատվությունը նրա ֆինանսական քաղաքականության պատճառով երկրում ստեղծված տնտեսական ճգնաժամի համար, որը հանգեցրել է ազգային ֆունտի կործանման, ուղեկցվել պետական պարտքի աճով և պետական արժութային պահուստների անհետացմամբ:
2019 թվականին Լիբանանում սկսվել են ալեկոծություններ: Հարյուր հազարավոր քաղաքացիներ ամբողջ երկրում հակակառավարական ցույցերի էին դուրս եկել՝ պահանջելով անցկացնել արդյունավետ տնտեսական բարեփոխումներ, պատասխանատվության կանչել այն քաղաքական գործիչներին, որոնք մասնակից են կոռուպցիային, և վերադարձնել պետական բյուջեից գողացված միջոցները:
Նոյեմբերին անկարգությունների ֆոնին հրաժարական տվեց Սաադ Հարիրիի կառավարությունը: Հունվարի վերջին երկրի նախագահը հաստատեց նոր նախարարների կաբինետը: Նոր կառավարությունը ջանքեր է գործադրում տնտեսությունը վերականգնելու ուղղությամբ, ապրիլի վերջին հայտարարելով հակաճգնաժամային ծրագրեր ընդունելու մասին, որը ներառում է մի շարք ընդգրկուն բարեփոխումներ և օգնություն արտասահմանից, այդ թվում՝ նաև ֆինանսական աջակցություն Արժույթի միջազգային հիմնադրամից՝ հաղորդել է ՌԻԱ Նովոստին:








































