«Առավելագույն միավորների դեպքում, ինչը մենք կստանանք, կստանանք մի քանի պալատներ։ Այսինքն՝ քրեական, վարչական, քաղաքացիական և սահմանադրական պալատներ, որտեղ, իմ կարծիքով, միավորված կլինեն տարբեր պալատների դատավորներից և վարչական կազմը կլինի մեկ հատ։ Այսինքն՝ դատավորները, որը կքննեն այս կամ այն հարցի սահմանադրականության հարցը, դա կլինեն առանձին դատավորներ։ Սակայն վարչական մարմինը կլինի միասնական։ Պետությունը պետք է նայի նպատակահարմարությունը երկու դատարան, երկու վարչակազմ պահելու» , – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՍԴ և վճռաբեկ դատարանի՝ սահմանադրական փոփոխությունների արդյունքում հնարավոր միավորմանը։








































