Sunday, 05 07 2026
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան

Թուրքիան կարող է օգնել Ադրբեջանին, բայց լուրջ գործողությունների չի գնա՝ հաշվի առնելով Ռուսաստանի գործոնը

Անցած գիշեր հարաբերական անդորրը պահպանվել է Տավուշի սահմանային ճակատում, թեև հարկ է նկատել, որ հրաձգային կրակոցներն ավելի լայն շերտով են տարածվել՝ ոչ միայն Տավուշի, այլ նաև Նոյեմբերյանի, Գեղարքունիքի ուղղությամբ: Խնդիրն այն է, թե կթուլանա՞ լարվածությունը սահմանին: Հակառակորդը պարտություն է կրել և մտնում է դրա հետ համակերպվելու բավականին բարդ փուլ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Արշալույս Մղդեսյանը և ԱԺ «Իմ քալը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը:

Անուշ Բեղլոյանի դիտարկմամբ՝ այս քայլը ձեռնարկելով՝ Ադրբեջանը ինֆորմացիոն ծուղակի մեջ է հայտնվել, քանի որ համապատասխան վերլուծություններ չանելով՝ հետևել է արտաքին աղբյուրների վերլուծություններին, որոնք Հայաստանը ներկայացնում էին որպես խոցելի երկիր, իսկ ՀՀ իշխանությանը ժամանակավոր. «Եվ Ալիևը համոզմունք էր ձեռք բերել, որ Հայաստանը այս պահին իբրև թե ռազմական տեսակետից ավելի թույլ է: Նրանք կարծում էին, որ իրենց ռազմական հաջողությունն անխուսափելի կլինի, և այդ սխալ հաշվարկն անելու և տեղեկատվական ծուղակի մեջ ընկնելու հետևանքով Ադրբեջանը ճակատագրական սխալ արեց»:

Արշալույս Մղդեսյանի խոսքով՝ Հայ-ադրբեջանական սահմանագծի դիրքերում միշտ էլ լինում են դիրքային բարելավման գործընթացներ յուրաքանչյուր հարմար պահի, որպեսզի ունենան դոմինանտ դիրքեր: «Կարծում եմ՝ գործ ունենք նմանատիպ իրավիճակի հետ, ռազմական գործողությունները տեղի են ունենում շատ նեղ հատվածում, չեն տարածվում, ֆրոնտային հարաձակումներ չեն լինում այլ տեղերից: Ադրբեջանը միշտ խուսափել է Հայաստանի հետ առճակատումից հենց սահմանին, և ճակատը փորձել է տեղափոխել Արցախ՝ ասելով, որ դա իր տարածքն է… Ադրբեջանի հետ շահեկան չէր այդ հատվածում Հայաստանի հետ հակամարտության մեջ մտնելը, այլ բան է կրակելը, կրակելը մշտապես եղել է, ադրբեջանական տրամաբանության տեսանկյունից, եթե չկարակեն, որևէ մեկը չի հիշի այդ կոնֆլիկտի մասին»,- նշեց վերլուծաբանը:

«Ադրբեջանը խնդիր ունի արձանագրել դիվանագիտական և ռազմական հաղթանակ»,- նշեց Անուշ Բեղլոյանը:- Ղարաբաղայան հակամարտությունը այն հիմքերից է, որի վրա Ալիևի ռեժիմը կարողանում է լեգիտիմացնել տարբեր կոռուպցիոն երևույթները կլանային համակարգը և այլն: Ադրբեջանը նպատակ ուներ ևս մեկ անգամ ցուցադրել, որ կարող է ներխուժել Հայաստանի տարածք. նրանք պնդում են, որ միջազգային ճանաչված սահման չկա Ադրբեջանի և Հայաստանի միջև, և այս քայլով նաև ցանկանում են բանակցային սեղանին տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին»:

Արշալույս Մղդեսյանն ընդգծեց, որ Թուրքիան կարող է օգնել Ադրբեջանին, բայց լուրջ գործողությունների չի գնա՝ հաշվի առնելով Ռուսաստանի գործոնը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում