Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը, հղում անելով հետախուզական ծառայության աղբյուրին, հաղորդել է, որ Իրանը մարտական բարձր պատրաստվածության է բերել հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները՝ Նաթանզայի ատոմակայանում բռնկումից հետո:
Նշվում է, որ այս իրավիճակը նշանակում է, որ իրանական ՀՕՊ ուժերը պատրաստ են «երկիր-օդ» հրթիռներով խոցել վտանգ ներկայացնող ցանկացած նշանակետ: Հեռուստաընկերությունը պարզաբանել է, որ Պենտագոնը արբանյակների, հետախույզ-ինքնաթիռների և նավերի օգնությամբ մշտապես վերահսկում է իրավիճակը տարածաշրջանում:
Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության կայքում Իրանի օդային տարածքում թռիչքների վտանգավորության մասին նախազգուշացում է տեղադրվել, քանի որ ուղևորատար ինքնաթիռը կարող է որպես թշնամական օբյեկտ ընդունվել և ոչնչացվել: