2011 թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9%-ով կամ 32.9 մլրդ դրամով, որն ապահովվել է հարկերի ու տուրքերի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների և պաշտոնական դրամաշնորհների հաշվին, որոնք համապատասխանաբար 10%-ով (28.7 մլրդ դրամով), 11.3%-ով (6.2 մլրդ դրամով) և 65.3%-ով (1.1 մլրդ դրամով) գերազանցել են նախորդ տարվա համապատասխան ցուցանիշները:
ՀՀ Ֆինանսների նախարարությունն այսօր տարածած հաղորդագրության համաձայն, հաշվետու ժամանակահատվածում այլ եկամուտները նվազել են 12.7%-ով կամ 3 մլրդ դրամով:
Պետական բյուջեի եկամուտների 94.1 %-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.2%-ը՝ այլ եկամուտների, 0.7%-ը՝ պաշտոնական դրամաշնորհների հաշվին:









































