Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 13 մարդ, զոհերի ընդհանուր թիվը հասել է 34.997-ի, գրում է երկրի առողջապահության նախարարությունը:
Երկրում, ընդհանուր առմամբ, վարակվել է 243.506 մարդ, ապաքինվել է 196.016 հիվանդ:
Իտալիայի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները երկարաձգել են մինչև հուլիսի վերջ, ներառյալ դիմակ և ձեռնոց կրելը, հեռավորության պահպանումը, ջերմաչափումը: Արգելվում են նաև զանգվածային միջոցառումները:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 13 միլիոնը, մահացել է ավելի քան 580 հազար մարդ: