Այսօր՝ հուլիսի 15-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքում լրացում կատարելու և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
«Երեք խմբակցություններից յուրաքանչյուրն առաջարկել է իր թեկնածուն, ոչ թե կոնսենսուսային: Եթե սա լիներ լայվ շոու, և հնարավորություն ունենայինք 4-5 տարի բանակցելու, կարող է 2026-27 թվին գայինք ինչ-որ ընդհանուր հայտարարի»,- հայտարարեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Նրա խոսքով` կոնտրառաջարկ առայսօր չի հնչել. «Եթե ունեք, ներկայացրեք»:
Մանրամասն՝ տեսանյութում: