Այսօր՝ հուլիսի 15-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքում լրացում կատարելու և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
«Այս նախագիծը հետընթաց է այն բոլոր հայտարարություններից, որ մինչև հիմա արել եք: Դուք անհարմար չե՞ք զգում այս նախագիծը այստեղ բերելու և քննարկելու համար»,- «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանին հարցրեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը:
Բացասական արձագանքից հետո պատգամավորն ասաց. «Շատ վատ է, որ դուք անհարմար չեք զգում ձեր բերած նախագծից»:
Մանրամասն՝ տեսանյութում: