2011 թ. հունիսի 30-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագրերով հաշվեգրվել է 12 մլրդ 114 մլն 144 հզ. դրամ, բավարարվել և վճարվել է 1 մլրդ 913 մլն 447 հզ. դրամ, բավարարվել, սակայն դեռևս չի վճարվել 33 մլն 609 հզ. դրամ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի հրապարակած վիճակագրական հաշվետվությունից: Ըստ այդմ, պայմանագրերի ընդհատման արդյունքում վերադարձվել կամ ենթակա է վերադարձման 151 մլն 280 հզ. դրամ:
Առաջին կիսամյակի տվյալներով՝ ԱՊՊԱ պայմանագիր առկա է գործող 349,038 տրանսպորտային միջոցի հանդեպ, հատուցում ստանալու համար ներկայացվել է 10,513 դիմում, որից մերժվել է 83-ը:






































