Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության շնորհավորական ուղերձը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ

Այսօր՝ հուլիսի 14-ին, բարեկամ Ֆրանսիան նշում է իր Ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը։

«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը սրտանց շնորհավորում է մեր ֆրանսիացի քույրերին ու եղբայրներին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով զարգացում և բարգավաճում։

Հայ և ֆրանսիացի ժողովուրդները կապված են դարավոր բարեկամական, եղբայրական կապերով, որոնք իրենց արտահայտությունն են գտել նաև երկու երկրների միջև հաստատված ամուր, գործընկերային հարաբերություններում։
Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում Ֆրանսիան միշտ եղել և շարունակում է լինել Հայաստանի կողքին։

Մենք չափազանց բարձր ենք գնահատում այն ջանքն ու աշխատանքը, որ Ֆրանսիան իրականացնում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր։

Հայ ժողովուրդն ու Հայաստանը երախտապարտ են Ֆրանսիային Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և դրա ժխտման կանխարգելմանն ուղղված ավանդի համար։

Ֆրանսիայում է գտնվում հայկական Սփյուռքի ամենամեծ գաղթօջախներից մեկը։ Մեր քույրերն ու եղբայրները մշտապես ջերմ ու հյուրընկալ վերաբերմունքի են արժանացել ֆրանսիական պետության ու հասարակության կողմից, ինչը ևս մենք չափազանց բարձր ենք գնահատում։

Ֆրանսիան Հայաստանի կողքին է նաև աշխարհին պատուհասած նոր աղետի՝ կորոնավիրուսի համավարակի օրերին։ Վերջին շաբաթների ընթացքում ֆրանսիացի բժիշկների մի քանի խմբեր ժամանեցին Հայաստան՝ օգնելու իրենց հայ գործընկերներին համավարակի դեմ պայքարի գործում։ Մենք այս օգնությունը երբեք չենք մոռանա։

Ջերմորեն շնորհավորելով Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առթիվ՝ այս դժվարին ժամանակներում մաղթում ենք առողջություն ու վճռականություն համավարակի դեմ պայքարելու ու այն վերջնականորեն հաղթահարելու գործում։

«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնություն

https://www.facebook.com/hanun.hanrapetutyan/photos/a.129046615459823/149166506781167/?type=3&theater

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում