Wednesday, 08 05 2024
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ
Աբովյան փողոցի բարերից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել
Եվրոպայում Ռուսաստանի «քաղական ռեսուրսները» նաեւ Ադրբեջանի՞նն են
16:24
Նավթի գները նվազել են. 07-05-24
Ալմաթիի հանդիպումը լրացուցիչ խթան կհանդիսանա սահմանազատման գործընթացը լեգիտիմացնելու համար
16:06
ԱՄՆ-ն դադարեցրել է ռումբերի մատակարարումն Իսրայել՝ Ռաֆահում դրանք օգտագործելու մտավախությունների պատճառով. CNN
Գալստանյանը կրկնում է Կրեմլից ուղղորդված թեզերն ու նմանակում մեզ. ծրագիրը գծվել է 2020-ին

Երկկողմանի սուր՝ Ալիևի գլխին. Խուճապային տրամադրություն կա Ադրբեջանի վերնախավում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը և երեկ Ադրբեջանը հերթական անգամ դիմեց սադրիչ գործողությունների, որոնք ՀՀ ԶՈՒ կողմից ստացան համարժեք պատասխան: Արդյունքում, ադրբեջանցիները բազմաթիվ զոհեր ունեն: Հայ զինվորները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ հայոց բանակը մարտական է և պատրաստ ցանկացած գործողության` հակահարված տալու ադրբեջանական դիվերսիային:

«Փաստ» թերթի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նշում է, որ նման զարգացումը սպասելի էր իր համար՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում արդեն նաև Ադրբեջանի նախագահն էր ռազմական գործողություններ սկսելու մասին հայտարարություններ անում: Նա ընդգծեց, որ սահմանին լարվածությունը սրելով՝ այսկերպ փորձ է արվում մեղմել Ադրբեջանի ներքին քաղաքական անկայուն կյանքը. «Ալիևի վարքագիծը տարօրինակ է հատկապես վերջին շրջանում:

Խուճապային տրամադրություն կա նաև Ադրբեջանի վերնախավում: Օրինակ՝ գիշերվա ընթացքում փոխանակ հասարակությանը սահման գնալու կոչ անի, կոչ է անում գնալ Բաքվի ազատության հրապարակ ու Ալիևի հրաժարականը պահանջել: Այսինքն, երկկողմանի սուր է. Ալիևի համար ոչ բարենպաստ իրավիճակ է թե՛ սահմանին, թե՛ ներքին քաղաքական կյանքում:

Եվ այս առումով նա բավականին աննախանձելի իրավիճակում է: Մյուս կողմից՝ միանշանակ կարող ենք ասել, որ Ալիևին չեն հետաքրքրում սեփական հասարակության մարդկային կորուստները: Հակառակը՝ կցանկանար, որ սահմանին ավելի շատ զոհեր լինեն, որ հայերի ու ադրբեջանցիների թշնամությունն ավելի խորանա, և ինքն այդ թշնամությունն օգտագործելով՝ իր իշխանությունն ավելի երկարացնի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում