ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը տեղեկացրել է, որ երեկվանից մշտական կապի մեջ է միջազգային տարբեր հարթակների գործընկերների հետ, ԵՎՐԱՆԵՍԹ Խորհրդարանական վեհաժողովի համանախագահներին, բյուրոյի անդամներին, վեհաժողովի հիմնական գործընկերներին ոչ միայն նամակներ է հղել, այլ նաեւ հեռախոսազրույցների միջոցով տեղեկացրել Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ գործողությունների, սահմանին տիրող լարվածության ու խաղաղ բնակչության դեմ սանձազերծված անընդունելի, հակամարդկային գործողությունների վերաբերյալ։
«Տեղեկություններ եմ փոխանակում նաեւ միջազգային լրատվամիջոցների նախկին գործընկերներիս հետ»,- ավելացրել է պատգամավորը։
https://www.facebook.com/gayane.abrahamyan.9/posts/10220505553562566