Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

«Հայաստանի դատաիրավական համակարգում կան քննիչներ, դատախազներ, որոնք սպասարկում են Սերժի Վաչոյի շահերը»

«Հայաստանի դատաիրավական, քննչական համակարգում դեռևս կան անձինք, քննիչներ, դատախազներ, որոնք սպասարկում են Վաչագան Ղազարյանի՝ Սերժի Վաչոյի շահերը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վաչագան Ղազարյանին պատկանող «Յանս» ակումբի նախկին գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանը, որի դեմ քրեական գործ կա հարուցված, որի շրջանակներում նա և՛ տուժող էր, և՛ մեղադրյալ։ Տուժողի մասով գործը կարճվեց հօգուտ Վաչագան Ղազարյանի, իսկ մեղադրյալի մասով գործի քննությունը դեռևս շարունակվում է։

Հիշեցնենք, որ «Յանս» ակումբի տնօրեն Սերգեյ Կարապետյանը 2017 թ. հաղորդում էր ներկայացրել ակումբի գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանի դեմ՝ պնդելով, թե վերջինս ակումբից հափշտակել է 25 միլիոն դրամ: Դեպքի առթիվ հարուցված քրգործով Արիստակեսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասով`առանձնապես խոշոր չափի յուրացման համար: Մեկ տարի անց՝ 2018 թ. հեղափոխությունից հետո, հաղորդում էր ներկայացրել նաև Արիստակեսյանը՝ հայտարարելով, որ նույն Սերգեյ Կարապետյանը, Վաչագան Ղազարյանն ու նրա կինը իրենից գումար են շորթել: Ընդ որում, Արիստակեսյանը նշել էր, որ իրենից պահանջել են այդ ենթադրյալ վնասից շատ ավելին՝ 40 միլիոն դրամ, ինչն ինքը վճարել է՝ սպառնալիքների ներքո: Հետագայում ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կողմից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճեց։ Մինչդեռ Սուսաննա Արիստակեսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ բոլոր բավարար հիմքերը կային հենց այդ դրվագով Վաչագան Ղազարյանին ու նրա կնոջը պատասխանատվության ենթարկելու համար։ Նրանք իրենից շորթել են 40 հազար ԱՄՆ դոլար ու դա ապացուցվում է տարբեր ապացույցներով, այդ թվում՝ Վաչագան Ղազարյանի բնակարանում իրականացված խուզարկության ժամանակ է 40 հազար դոլարի ստացականը հայտնաբերվել։ «Ես իմ տուն ու տեղը վաճառեցի և, որպես փրկագին, տվել եմ Վաչոյին ու նրա կնոջը, որպեսզի ազատվեմ կալանավայրից: Դա իմ փրկագինն էր: Իրենք ստացականի մեջ գրել են, որ ստացել են 40 միլիոն դրամ, և որ վնասը հատուցված է: Եվ սա այն պարագայում, որ մինչև հիմա քրեական գործի որևէ դրվագով ապացուցված չէ վնասը, թե իրենց ինչ վնաս էր հատուցվել: Մինչև հիմա գործը գտնվում է փորձաքննության մեջ և ապացուցված չէ իմ կողմից իրենց առաջացված վնասը»,- ասաց տիկին Արիստակեսյանը։

Սուսաննա Արիստակեսյանն ու իր պաշտպանը բողոքարկել են ՀՔԾ-ի կարճման որոշումը, սակայն դեռևս ոչ մի լուրջ արդյունք։ Կարճման գործով դատական նիստը նշանակված է հուլիսի 21-ին։ Նախորդ դատական նիստին ո՛չ Վաչագան Ղազարյանը, ո՛չ նրա կինը, ո՛չ էլ «Յանս»-ի տնօրենը չէին ներկայացել։ Սուսաննա Արիստակեսյանն ասաց, որ դեռևս առաջին դատական նիստի ժամանակ դատավորն ասել է, որ այդ գործում ակնհայտ շորթում է տեսնում և պարտադրել է հաջորդ դատական նիստին ապահովել Ղազարյանի ու մյուսների ներկայությունը։

Ինչ վերաբերում է հիմնական գործին, որ արդեն ամիսներ շարունակ փորձաքննություններ են նշանակված, որոնք ոչ մի կերպ չեն ավարտվում։ Փորձաքննության են ենթարկվում Վաչագան Ղազարյանի բնակարանից հայտնաբերված համակարգչային 4 կոշտ սկավառակները։ «Վաչոյենք սկզբնական շրջանում կեղծ կրիչներ էին ներկայացրել քննչական մարմիններին, իսկ իրեղեն ապացույցը պահել էին իրենց բնակարանում։ Բայց Վաչոյի բնակարանում իրականացված խուզարկության ժամանակ այդ կրիչները հայտնաբերվել էին, առգրավվել էին, ու հիմա փորձագետները իբրև թե աշխատում են այդ կրիչների վրա։ Չգիտեմ, թե երբ են լինելու այդ փորձաքննությունների արդյունքները։ Ես թղթերով, ամեն կերպ քննիչներին ներկայացրել եմ, որ կեղծիքներ են եղել, բայց ոչ մի արդյունք։ Այս պահին խոր անորոշություն է»,- ասաց Արիստակեսյանը՝ հավելելով, որ ակնհայտորեն միտում կա գործի ձգձգման մեջ։

Սուսաննա Արիստակեսյանը մեր նախորդ զրույցի ժամանակ պատմել էր իր նկատմամբ ճնշումների մասին. «Եթե Վաչագան Ղազարյանը չլիներ Սերժի Վաչոն, ինձ չէին էլ կալանավորի: Բայց ինձ կալանավորեցին միտումնավոր, որ ինձ ենթարկեին ճնշումների, որ ես վաճառեի իմ ողջ ունեցվածքը և տայի իրենց, որովհետև նրա կինը այդպես էր ուզում: Ռուզաննա Բեգլարյանը ինձ կանչեց իր աշխատասենյակ և բառացիորեն ասաց՝ կամ ինքնասպան կլինես, կամ կտաս 40 միլիոն դրամ, հակառակ դեպքում քեզ կդարձնեմ բոմժ և կգցեմ Ռուսաստանի քուչեքը: Ապա շարունակեց, որ ամուսինը՝ Վաչոն, ավելի լավ տարբերակ ունի՝ հա՛մ գումարը պետք է տամ, հա՛մ դատվեմ: Իսկ քննիչը Ռուզանին հարցնում է՝ դուք նման բան ասե՞լ եք, տիկին Ռուզաննա, իսկ նա ասում է՝ ոչ: Քննիչն էլ, թե բա տեսնում եք՝ տիկին Ռուզաննան ձեզ նման բան չի ասել: Ես քննիչին ասում եմ, որ Ռուզաննան ինձ դրդել է ինքնասպանության, իսկ քննիչը ինձ հարցնում է՝ իսկ դուք ինքնասպա՞ն եք եղել: Սա է մեր քննչական համակարգի խղճուկ վիճակը»։

Այսօր էլ Սուսաննա Արիստակեսյանն ասաց, որ ինքը հասկանում է, որ կռիվ է տալիս Վաչագան Ղազարյանի նման մեկի հետ ու հասկանում է, որ հեշտ չի լինելու, բայց ամեն դեպքում հույս ունի, որ հեղափոխական Հայաստանում պետք է արդարությունը հաղթի, ոչ թե Սերժի Վաչոն ու նրանց բարքերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում